Շոկոլադե ռուլետ բանանով
13.08.2013, 16:32
 

   kiss.am



Շոկոլադե ռուլետ բանանով

Ինչ է անհրաժեշտ

  • 100 գ ալյուր
  • 100 գ + 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 4 ձու
  • 2 ճաշի գդալ կակաոյի փոշի
  • 1 թեյի գդալ կիտրոնի կեղևի քերուկ
  • 4 բանան
  • 250 մլ 35% յուղայնությամբ սերուցք
  • 0,5 կիտրոնի հյութ
  • 100 գ սև շոկոլադ

Չափաբաժին` 
6-10
Պատրաստման ժամանակը`  30 րոպե

Ինչպես պատրաստել

1.    Ձվերը հարել 100 գ շաքարավազի և կիտրոնի կեղևի քերուկի հետ։ Ավելացնել ալյուրը և կակաոյի փոշին, լավ խառնել։ Տապակը յուղել և պատել յուղաթղթով։ Խմորը լցնել տապակի մեջ։ Թխել 8 րոպե 180°С տաքացրած ջեռոցում։ Զգուշորեն տաք խմորաշերտը տեղափոխել սրբիչի վրա, վրան ցանել 1 ճաշի գդալ շաքարավազ, ռուլետ փաթաթել և թողնել, որ սառչի։

2.    Շոկոլադը մանր կտրտել։ Սերուցքը հարել մինչև պնդանա։ Բանանները կիտրոնի հյութի հետ բլենդերով հարել, խյուս սարքել։ Խառնել սերուցքի և շոկոլադի կտորների հետ։

3.    Փաթաթած ռուլետը բացել, հավասարաչափ վրան քսել միջուկը և նորից փաթաթել։ Ռուլետի վրա կարելի է քերած շոկոլադ ցանել։   


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Խոհանոց, խմորեղեն, թխվածք
Դիտումներ: 4401 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ