Տորթ բեզե՝ մուրաբայով
08.12.2013, 22:47
 

   kiss.am




Ի՞նչ է անհրաժեշտ


3 ձվի սպիտակուց
50 գ վարսակի մանր փաթիլներ
175 գ  + 2 ճաշի գդալ շաքարավազ
300 գ ելակի կամ ազնվամորու ջեմ
300 մլ 35% յուղայնությամբ սերուցք
Շաքարի փոշի՝ վրան ցանելու համար

Չափաբաժին 8
Պատրաստման ժամանակը 2 ժամ 40 րոպե

Ինչպե՞ս պատրաստել

1.    Տապակը պատել յուղաթղթով, վրան լցնել վարսակի փաթիլները և 2 ճաշի գդալ շաքարավազը։ Խառնել և հավասարեցնել։ 15 րոպեով դնել մինչև 280°С տաքացրած ջեռոցը։ Լցնել ափսեի մեջ և թողնել, որ սառչի։ 1 ճաշի գդալ պահել զարդարելու համար։

2.    Ջեռոցի ջերմաստիճանը նվազեցնել մինչև 100°С։  20 սմ տրամագծով յուղաթղթից երկու շրջանակ կտրել։

3.    Սպիտակուցները լավ հարել, մինչև պինդ փրփուր ստացվի։ Շարունակելով հարել՝ աստիճանաբար ավելացնել շաքարավազը և վարսակի փաթիլները։ Ստացված զանգվածը բաժանել 2 հավասար մասերի և հավասար շերտերով տարածել 2 շրջանակների վրա։ Շերտերից մեկի վրա ցանել մնացած վարսակի փաթիլները։ Թխել 2 ժամ, հետո փակ ջեռոցում թողնել մինչև սառչի։

4.    Սերուցքը հարել մինչև պնդանալը։

5.    Այն շերտը, որի վրա վարսակ չի ցանած, պատել հարած սերուցքի 2/3-ով։

6.    Վրան ջեմ քսել և ծածկել երկրորդ շերտով։ Քսել մնացած սերուցքը։

Տորթը զգուշորեն թղթից տեղափոխել մատուցարանի վրա։ Զարդարել թարմ կամ պահածոյացրած հատապտուղներով, շաքարի փոշի ցանել։   


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Խոհանոց
Դիտումներ: 2362 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ