Կարտոֆիլե տորթ
08.02.2014, 00:13
 

   liloart.blogspot.com


Այս ուտեստը շատ արագ և հարմար է պատրաստելը, դրան գումարած յուրահատուկ է: Այն կանվանենք կարտոֆիլե տորթ:

Կարտոֆիլե տորթ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


3 կարտոֆիլ
2 սմբուկ
300-400 գրամ սունկ
0.5 բաժակ ընկույզ
6 ճաշի գդալ թթվասեր
1 սոխ
7 ճյուղ թարմ սամիթ
3 ճաշի գդալ կետչուպ
0.5 բաժակ բուսայուղ
աղ և սև պղպեղ

1. Այս ուտեստ-աղցանի համար մեզ անհրաժեշտ են շերտեր, որ կպատրաստենք կարտոֆիլից: Ամեն շերտի համար նախատեսված է 1 կարտոֆիլ, որ կանցկացնենք քերիչով ու կտապակենք:

2. Սմբուկը, սունկը կտրատում ենք մանր խորանարդների, սոխառածով տապակում: Վրան ավելացնում ենք մանրացրած ընկույզը: Համեմում ենք թարմ սամիթով, աղ պղպեղով:

3. Վերադառնանք շերտերին.

Առաջին շերտի վրա բարակ շերտով քսում ենք կետչուպ, վրան ավելացնում սմբուկից ու սնկից պատրաստված լցոնը, այնուհետև վրան դնում ենք տապակած կարտոֆիլի երկրորդ շերտը, որի վրա քսում ենք թթվասեր ու նորից լցոնը: Նույնկերպ վարվում ենք երրորդ շերտի հետ, վերջում ձևավորում ենք ըստ ճաշակի:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Խոհանոց
Դիտումներ: 1748 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ