Զարմացրե՛ք ձեր սիրելիներին՝ մատուցելով նրանց սիրելի ըմպելիքը նորովի:
Ավանդական սուրճ
1 հոգու համար հարկավոր է.
- 1 թեյի գդալ աղացած սուրճ
- 1 սուրճի բաժակ ջուր
Սրճեփի մեջ լցնել ջուրը և դնել կրակին: Հենց որ եռա, կրակից վերցնել, մեջը լցնել սուրճը, գդալով խառնել այնքան, մինչև փրփուր առաջանա և կրկին դնել մարմանդ կրակի վրա: Փրփուրը բարձրանալուն պես կրակից վերցնել, ավելացնել 1 թեյի գդալ սառը ջուր, անմիջապես լցնել բաժակի մեջ և մատուցել:
Սուրճ Ալեքսանդր
2 հոգու համար հարկավոր է.
- 4 ճաշի գդալ սուրճ
- 4 ճաշի գդալ կոնյակ
- 4 ճաշի գդալ կակաո
- 4 ճաշի գդալ հարած սերուցք
- քերած շոկոլադ
- շաքարավազ
- սառույց
Պատրաստել կակաո և սուրճ: Թողնել, որ ըմպելիքները հովանան, ապա խառնել իրար, ավելացնել կոնյակը և շաքարավազ՝ ըստ ճաշակի: Բաժակների մեջ սառույցի կտորներ գցել, ապա վրան լցնել ստացված զանգվածը: Յուրաքանչյուրի վրա լցնել հարած սերուցք և ցանել քերած շոկոլադ:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: