Դասական կարկանդակ՝ խնձորով
01.11.2013, 22:40
 

   kiss.am


Դասական կարկանդակ՝ խնձորով

Ի՞նչ է անհրաժեշտ

Խմորի համար 
2 բաժակ ալյուր
2 ճաշի գդալ շաքարավազ
1 պտղունց աղ
2/3 բաժակ բուսայուղ
6 ճաշի գդալ սառցաջուր
Միջուկի համար 
4-5 խոշոր խնձոր
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
120 գ կարագ
1 բաժակ շաքարավազ
2 ճաշի գդալ ալյուր
1 թեյի գդալ դարչին
Չափաբաժին 10

Պատրաստման ժամանակը 2 ժամ 20 րոպե

Ինչպե՞ս պատրաստել

1. Մաղած ալյուրի մեջ ավելացնել աղը, շաքարավազը և բուսայուղը, խառնել։ Խառնելը չդադարեցնելով՝ լցնել 1 ճաշի գդալ սառցաջուրը։

2. Խմորը բաժանել 2 մասի, մեկը մյուսից մի փոքր ավելի պետք է լինի։ Գնդերը փաթաթել պոլիէթիլենային թաղանթի մեջ և 1 ժամով դնել սառնարան։

3. Խնձորները կլպել և միջուկները հեռացնել։ Բարակ շերտերով կտրտել։ Վրան ցողել կիտրոնի հյութը և խառնել։ Թասի մեջ հալեցնել կարագը։ Ավելացնել խնձորն ու   շաքարավազը։ Միջին կրակի վրա, պարբերաբար խառնելով, 15 րոպե եփել։

4. Խնձորները լցնել թասի մեջ։ Մնացած հյութը եփել ևս 15 րոպե, լցնել խնձորների վրա։ Թողնել, որ խնձորները սառչեն, հետո ավելացնել միջուկի համար նախատեսված ալյուրն ու դարչինը։ Խառնել։

5. Կաղապարի մեջ դնել խմորի երկու մասերից ավելի մեծը, տարածել ողջ կաղապարով։ Դնել միջուկը։

6. Կարկանդակը ծածկել մնացած խմորով։ Եզրերն ամրացնել։ Կենտրոնում թղթե խողովակ խրել։ 
Կարկանդակի երեսին վրձնով յուղ քսել, շաքարավազ ցանել։ Թխել 1 ժամ մինչև 180°С տաքացրած ջեռոցում։

7. Մատուցել պաղպաղակով կամ հարած սերուցքով։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Խոհանոց
Դիտումներ: 2736 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ