Աշնանային սալաթներ
| 08.11.2013, 22:45 | |||||||
  kiss.am ![]() ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍԱԼԱԹ 1 Անհրաժեշտ պարագաները. • 1 բանկա կանաչ ոլոռ • 2 ձու • 200 գր եփած երշիկ • 2 թթու վարունգ • 1 հատ ոչ մեծ գլուխ սոխ • 3 հատ միջին չափի կարտոֆիլ • 250 գր մայոնեզ Պատրաստման եղանակը. Կարտոֆիլն ու ձուն եփել, սառեցնել եվ մաքրել կեղեվը: Թթու վարունգի կեղեվը նույնպես մաքրել: Բոլոր մթերքները կտրատել փոքր խորանարդիկների ձեվով, վրան լցնել ոլոռը եվ համեմել մայոնեզով: ________________________________________ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍԱԼԱԹ 2 Անհրաժեշտ պարագաները • 2 բաժակ պահածոյացված ծովային կաղամբ • 1 թթու վարունգ կամ մարինացված լոլիկ • 1 բազուկ • 1/2 բաժակ ձեթ • մաղադանոս՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը. Վարունգը կամ լոլիկը ռոմբաձեվ կտրատել: Բազուկը մաքրել եվ քերիչով անցկացնել: Ծովային կաղամբը լցնել բանջարեղենի վրա եվ համեմել ձեթով: Մատուցելիս սալաթն ափսեի մեջ լցնել բլրաձեվ եվ զարդարել մանր կտրատած մաղադանոսով: ________________________________________ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍԱԼԱԹ 3Անհրաժեշտ պարագաները. • 2-3 գազար • 1/2 բազուկ • 1/2 նեխուր (քարավուզ) • 4-5 լոլիկ • կիտրոնի հյութ կամ քացախ՝ ըստ ճաշակի • 8 ճաշի գդալ մայոնեզ Պատրաստման եղանակը. Գազարը, բազուկը եվ նեխուրը լվանալ, մաքրել եվ անցկացնել քերիչով: Լոլիկը խորանարդաձեվ կտրատել եվ լցնել քերած բանջարեղենի վրա: Զանգվածը համեմել աղով, կիտրոնի հյութով կամ քացախով եվ մայոնեզով: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 7635 | Բեռնումներ: 0
| | | |||||

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍԱԼԱԹ 3