Ապխտած պանրով աղցան
| 10.10.2013, 10:35 | |||||||
  hasmiktagvoryan.wordpress.com ![]() Բաղադրությունը 350 գր ապխտած պանիր 2 բազուկ 4 կարտոֆիլ 2 հատ թթու վարունգ 3 պճեղ սխտոր 2 ճաշի գդալ կարագ մայոնեզ կանաչի Պատրաստման եղանակները Ձուն, բազուկը, կարտոֆիլը եփել և հովացնել: Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, խառնել մայոնեզի, կարագի, ծեծած սխտորի հետ, հավասար շերտով լցնել փայլաթիթեղի վրա, փաթաթել և 20-30 րոպե թողնել սառնարանում: Սեղանի վրա փայլաթիթեղ փռել, վրան լցնել քերիչով անցկացրած բազուկը, հավասարեցնել, պատել մայոնեզով: Վրան լցնել քերած կարտոֆիլը, կրկին պատել մայոնեզով, ապա լցնել քերած թթու վարունգը: Կենտրոնում դնել նախապես սառեցրած պանիրով զանգվածը (փայլաթիթեղը զգուշությամբ հանել), փայլաթիթեղի օգնությամբ զգուշորեն ռուլետի ձև տալ և մոտ 1,5 ժամ թողնել սառնարանում: Աղցանը սառնարանից հանել, փայլաթիթեղը զգուշորեն հեռացնել, զարդարել քերած ձվով ու կանաչիով: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1555 | Բեռնումներ: 0
| | | |||||
