Ապուրներ. գառան մսով և բանջարեղենով ապուր
28.08.2013, 10:48
 

   kiss.am



Չափաբաժին 8
Պատրաստման ժամանակը 120
Կալորիականությունը 455

Ապուրներ. Գառան մսով և բանջարեղենով ապուր

Ինչ է անհրաժեշտ

  • 1,5 կգ գառան կամ ոչխարի միս
  • 2 խոշոր կարտոֆիլ
  • 1 խոշոր գազար
  • 2 լոլիկ
  • 3 գունավոր տաքդեղ (կանաչ, դեղին, կարմիր)
  • 1 կծու տաքդեղ
  • 2 գլուխ խոշոր սոխ
  • 5-6 պճեղ սխտոր
  • 10 հատիկ սև պղպեղ
  • 2 հատիկ հոտավետ պղպեղ
  • 1 ճյուղ ծիտրոն

Ինչպես պատրաստել

1. Միսը լվանալ, տեղավորել կաթսայի մեջ, վրան 2 լ սառը ջուր լցնել և դնել գազօջախին: Եռալուց հետո վրայից փրփուրը հավաքել, աղ ավելացնել և 1,5 ժամ եփել: Ստացված արգանակը քամել և նորից դնել կրակին:

2. Գլուխ սոխը կլպել և խորանարդաձև կտրտել, գազարը ձողիկաձև կտրտել: Քաղցր տաքդեղների կոթերն ու սերմնատուփերը հեռացնել, շերտաձև կտրտել: Կտրտած սոխը լցնել արգանակի մեջ և եռալուց հետո ավելացնել գազարը:

3. Կարտոֆիլը կլպել և ոչ մեծ կտորներով կտրտելուց հետո լցնել կաթսայի մեջ, եռացնել:

4. Ապուրի մեջ գցել գունավոր քաղցր տաքդեղները և  5 րոպե եփել:

5. Սխտորը կլպել և շերտաձև կտրտել: Լոլիկների վրա եռացրած ջուր լցնել, կեղևը հեռացնել: Շերտաձև կտրտել և արդեն կտրտած սխտորի ու ծիտրոնի հետ լցնել ապուրի մեջ: Կծու տաքդեղը օղակներով կտրտել և ավելացնել ապուրի մեջ: Արգանակը համեմել սև և հոտավետ պղպեղներով:

6.  Եփած միսը ոչ մեծ կտորներով կտրտել և լցնել ապուրի մեջ: Ապուրը եռացնել և կրակից վերցնել:

Խորհուրդ

Ավելի հագեցած համ ստանալու համար ոչխարի միսը եփելուց առաջ կարելի է բուսայուղով պատած տապակարանի մեջ արագ տապակել: Բանջարեղենը նույնպես մինչև ապուրի մեջ լցնելը կարելի է թեթևակի տապակել:
    


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Խոհանոց, ապուրներ
Դիտումներ: 1713 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ