Շոկոլադը կարող է թանկ հաճույք դառնալ
18.02.2014, 22:36 | |||||||
![]()
  kiss.am ![]() 21-րդ դարի կեսերին շոկոլադը կարող է վերածվել հազվագյուտ և թանկարժեք ապրանքի, ինչպես սև խավիարը կամ տրյուֆելը: Նման եզրակացության կարելի է հանգել ներկայացված զեկույցի հիման վրա, որը արվել է Բիլլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական ֆոնդի պատվերով: Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2050-ի կլիմայական փոփոխությունների հետևանքով Գանայում և Կոտ դը Իվուարում, որոնք արտադրում են աշխարհի կակաոյի կեսը, չեն մնա հողեր` կակաո-բոբների մշակման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոյի աճի համար լավագույն վայրերը կլինեն բարձր լեռնային շրջանները, որտեղ ավելի ցուրտ է: Խնդիրն էլ այն է, որ Արևմտյան Աֆրիկայի մեծ մասը հարթավայրային է: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1720 | Բեռնումներ: 0
| | |