Փաստերի շտեմարան. Աշխարհի ԱՄԵՆԱ-ների մասին. մաս 1-ին
13.08.2013, 18:15
 

   kiss.am

 

Փաստերի շտեմարան. Աշխարհի ԱՄԵՆԱ-ների մասին. մաս 1-ին

Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:
***

Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:
***

Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։
***

Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր` ահա նրանց տարեկան չափաբաժինը:
***

Ալկոհոլի մեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:
***

Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:
***

Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդի տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:
***

Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական սպառում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:
***

Հյուրերին ամենամեծ ճաշաբաժին է մատուցվում բեդուինների հարսանիքում: Խաշած ձվերը դրվում են ձկան փորի մեջ, ձկները՝ եփած ճտերի մեջ, ճտերը՝  եփած ոչխարների մեջ, իսկ ոչխարները` ուղտի մեջ։
***

Ջայլամի մեկ ձվով ձվածեղ են մատուցում 10 մարդու, քանի որ մեկ ձուն հավասար է հավի 20-25 ձվի:
***

Ամենալայն ծառուղին գտնվում է Կալիֆորնիայում: Ծառուղու լայնությունն անցնում է 140 մետրից:
***

Ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար: Ժամացույցի սխալը 300 տարում կարող է կազմել ընդամենը 0,5 վայրկյան:
***

1834 թվականին Գլազգոյի համալսարան ընդունվեց աշխարհի ամենաերիտասարդ ուսանողը՝ 10-ամյա Ուիլյամ Թոմսոնը, հետագայում մեծ գիտնական դարձած լորդ Կելվինը:
***

Ամենալայն ջրվեժը Կիոն է, որը գտնվում է Լաոսում: Բարձրությունն ընդամենը 15-21 մետր է, իսկ լայնությունը մոտ 11 կմ:
***

Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության Սարտորի–US-4108 էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Դրան զիջում է հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:

 
Ամենակատաղի ձկներ են համարվում Հարավային Ամերիկայի խոշոր գետերի պիրանիաները, որոնք հարձակվում են այն բոլոր էակների վրա, որոնք ջրում կտրուկ շարժումներ են անում: 1981թ. սեպտեմբերին նրանք կերան բրազիլական Օբիդոս նավահանգստի մոտ խորտակված նավի 300-ից ավելի ուղևորներին:
 
***

Ամենաձեռներեց «մայրիկը» ԱՍՆ-ի Կալիֆորնիա նահանգի Քոմպթոնի քաղաքացուհի ոմն Բարբարա Ջեյն Վիլյամսն է, որը 1971 թվականից մինչև 1978 թվականը կեղծված փաստաթղթերի միջոցով ներկայանալով 8 տարբեր ազգանուններով` քառորդ միլիոն դոլար նպաստ է ստացել իր 70 երեխաների համար։
***

Ցամաքային օձերից ամենաթունավորը Ավստրալիայում հանդիպող երկու մետրանոց տափակագլուխ օձն է։
***

Աշխարհի ամենանեղ փողոցը գտնվում է իտալական Ռիպատրանսոնում:  Փողոցի լայնությունը տեղ-տեղ հասնում է 38 սմ-ի:
***

Ամենապայծառ աստղագիտական օբյեկտը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Գ. Կյուրը։ Օբյեկտը գտնվում է 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա:
***

Մարդկության ամենահին երգերը օրորոցայիններն են: Աշխարհում չկա ոչ մի ազգ ու մշակույթ, որ չունենա օրորոցային երգեր:
***

Աշխարհի ամենահին պարը Մերենգան է, որն սկսել են պարել անհիշելի ժամանակներից: Սկզբնական շրջանում այն եղել է հնդկացիների և աֆրիկացիների ազգային պարը:  Պարի շարժումներն այնքան բարդ էին, որ ուսումնասիրվում են մինչև օրս: Հետագայում Մերանգայի հիմքի վրա զարգացան աշխարհի բազմաթիվ ազգային պարեր:
***

Աշխարհի ամենալուռ վայրը հեռախոսային Բելլ ընկերության ձայնամեկուսիչ սենյակն է, ուր կլանվում է ձայնային հաճախականության 99,98 տոկոսը:
***

Մոլորակի վրա ամենափոքրիկ փոշին հելիումի փոշին է:
 ***

 Աստվածաշունչը առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455թթ.-ին: Այն նաև ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզուներվ: 2000թ.-ի վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից:  Տպաքանակով Աստվածաշունչը առաջինն է աշխարհում: 1900թ. 5 մլն. Աստվածաշունչ և 7 մլն. Նոր կտակարան է տպագրվել, 2000թ.-ին 36 մլն. Աստվածաշունչ և 57 մլն. Նոր կտակարան:
***

Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը` Դավիթ քահանան:
***

Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է «Տոնացույց»: Այն գրվել է Կա‎ֆայում 1434թ.-ին և կշռում է ընդամենը 19 գրամ (104թերթ):
***

Հայերեն ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը Մշո վանք է բերվել 1205թ.-ին միաբանների հանգանակությամբ և Եսայի եպիսկոպոսի ղեկավարությամբ` փրկագնվելով մի վաճառականից: Այն գրել է Վարդան Կարնեցին, պատկերազարդել (ծաղկել է) է Ստեփանոսը (1200-1202թթ.) Ճառընտիրն ունի 605 թերթ:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: փաստերի շտեմարան, Սա հետաքրքիր է
Դիտումներ: 1837 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ