Ամենահետաքրքիր փաստերի ընտրանի. Մաս 1
26.09.2013, 10:29 | |||||||
![]()
  kiss.am ![]() ԱՄՆ-ում կա 28 միլիոն գրանցված փոքր բիզնես *** ԱՄՆ-ի աշխատող բնակչության 50 տոկոսը (120 միլիոն մարդ) զբաղված է փոքր բիզնեսում: *** ԱՄՆ-ում բիզնեսների 75%-ը «աշխատող չունեցող» բիզնեսներ են *** Առաջին ֆինանսական բուրգերից մեկը ստեղծել է շոտլանդացի Ջոն Լոն: Նրա «Միսիսիպյան ֆիրմա»-ն ֆինանսապես «ավերեց» Ֆրանսիան: *** Գիտնականների կարծիքով քնի ժամաքանակի խախտման հիմնական պատճառներից մեկը անսահմանափակ ինտերնետի առկայությունն է: *** Ավտոճանապարհային վթարների 20%-ը տեղի է ունենում հոգնածության և քնի պակասի հետևանքով: *** Եթե կինը հեշտանք է ապրում սիրով զբաղվելիս, ապա ավելի մեծ հնարավորություն ունի շուտ հղիանալու: *** Մարդն իր կյանքի ընթացքում միջինը երկու շաբաթ ծախսում է համբույրի վրա: *** Ճապոնիայում չկան աղբարկղեր, քանի որ ամբողջ աղբը վերամշակվում է: Փողոցներում նունպես չկան աղբարկղեր, կան միայն հատուկ տարրաներ շշերը հավաքելու համար: *** Ճապոնիան իր տարածքով 3 անգամ գերազանցում է Անգլիային: *** Ճապոնիայի երկու երրորդը ծածկված է անտառներով: *** Ճապոնական հեռախոսների մեջ կա մի համակարգ, որը թույլ է տալիս ազդարարել ամբողջ ազգին հանկարծակի վրա հասած արտակարգ իրավիճակի մասին: *** Ճապոնիայում ստորագրության փոխարեն դրվում է հատուկ անվանական կնիք` հանկո: Այն կարելի է ձեռք բերել ցանկացած խանութում: *** Ռուսական Վիննի Թուխի ձայնով խոսել է Եվգենի Լեոնովը: *** Որպեսզի ռուսական Վիննի Թուխի ձայնով խոսող Եվգենի Լեոնովի ձայնն ավելի ծիծաղելի լինի, այն արագացվել է 30 տոկոսով: *** Միկի Մաուսի ստեղծող ՈՒոլթ Դիսնեյը վախեցել է մկներից: *** Միկի Մաուսի կերպարը 2008 թվականին գնահատվել է 3 միլիարդ դոլար: *** Շրեկի և Ֆիոնայի դերասանները երբեք իրար չեն հանդիպել: Նրանք աշխատել են իրարից առանձին: *** Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին: *** Հին կելտերը կռվում սարսափելի էին: Նրանք ոչ մի հագուստ չէին հագնում և կապույտ էին ներկվում: *** 16-րդ դարում Չինաստանում ինքնասպանության ամենատարածված մեթոդը մեկ կիլոգրամ աղ ուտելն էր: *** Քավության նոխազն իրական պաշտոն է եղել: Այդպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց տղային: *** Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկե ատամ ունենալ. Սև օրվա համար, եթե հարազատները թաղման փող չունենային: *** 18-րդ դարում շոտլանդական կիսաշրջազգեստ կրելու դեպքում մահապատժի էին ենթարկում: *** Վասկո դա Գաման Հնդկաստանից վերադառնալիս իր հետ բազմաթիվ համեմունքներ էր վերցրել, հատկապես սև պղպեղ: Եկամուտը կազմեց 6000%: *** Սպարտացի տղաները բանակային ծառայության մեջ էին մտնում յոթ տարեկանից: *** Սպարտացի տղաների 13 տարվա ուսուցումից հետո զինվորական էին դառնում և ծառայում մինչև 60 տարեկանը: *** Քթի պլաստիկ վիրահատությունը Հնդկաստանում զարգացած էր դեռ մ.թ.ա. 6-րդ դարում: *** Զորավար Ալեքսանդր Մակեդոնացին դեմքով ճանաչել է իր գնդի 30 000 զինվորներին: *** Հույն փիլիսոփա Անախարսիսը մարդկանց բաժանում էր 3 խմբի՝ նրանք, ովքեր մահացել են, նրանք, ովքեր կենդանի են և նրանք, ովքեր ծովում նավարկում են: *** Ամենահին պետությունը Եգիպտոսն է: Այն առաջինն է ձևավորվել որպես առանձին պետություն: *** Բրիտանացի կին գրող Վերջինիա Վուլֆը իր գրքերի մեծամասնությունը գրել է կանգնած: *** Սպարտայում ուսուցիչը պատժում էր երեխաներին կծելով նրանց բութ մատը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2481 | Բեռնումներ: 0
| | |