Աշխարհի սեքս-թանգարանները
25.07.2013, 19:27
 

   

Աշխարհում կան թանգարաններ, որտեղ չես հանդիպի  ուսուցիչների և տարեց զբոսաշրջավարների ուղեկցությամբ աշակերտական խմբերի: Սրանք այն թանգարաններն են, որոնց այցելուներին սպասվում են անմոռանալի տպավորություններ, իսկ վերջում` որպես հուշ, էրոտիկ ենթատեքստով  լուսանկարներ:
 

ՖՐԱՆՍԻԱ

Փարիզի սեքսի թանգարանում շեշտը դրված է ժամանակակից էրոտիկ արվեստի վրա: Յոթ տեսասրահներից չորսում ժամանակակից հեղինակների աշխատանքների ցուցահանդեսը թարմացվում է երկու ամիսը մեկ, մյուս երեքում ներկայացվում է դասական արվեստը: Թանգարանի` ամենամեծ աղմուկ հանած ցուցադրությունը նվիրված է հին ացտեկների միասեռ կապերին:

ՀՈԼԱՆԴԻԱ
 
Աշխարհի ամենահին սեքս-թանգարանը` «Վեներայի տաճարը»,   իհարկե, գտնվում է Եվրոպայի ամենաազատ քաղաքում`  Ամստերդամում:
Փաստ է` թանգարաններն  սկսվում  են կախիչներից, սակայն այսօրինակ կախիչ` նման տղամարդու «արժանիքին», չեք գտնի ոչ մի ուրիշ երկրում: Այնուհետև սրահներում այցելուներին դիմավորում և ուղեկցում է  անընդհատ նորանոր սեքսուալ դիրքեր ցուցադրող տիկնիկը: Թանգարանի սեքս արժեքների հավաքածուն շատ տարաբնույթ է. էրոտիկ տեսարանների վարպետների գործեր, ցուցանմուշներ`  նվիրված սադոմազոխիզմի պատմությանը... Մի խոսքով, թանգարան այցելելուց հետո էլ քեզ ամենուրեք հետապնդելու են ինչ-որ էրոտիկ տեսիլքներ:

ՉԵԽԻԱ

Մեքենաները կոչված են մարդկանց օգնելու կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում`  նաև ինտիմ կյանքում: Եթե չես հավատում` այցելիր  Պրահայի սեքս-մեքենաների թանգարան: Այդ հինավուրց շենքի երեք հարկերն զբաղեցնում են  սեքսուալ գործիքները` սկսած միջնադարյան «հավատարմության գոտիներից», վերջացրած ամենաժամանակակից թրթռիչներով (վիբրատորներ): Բացի այդ, այստեղ  հավաքված են էրոտիկ ոսկյա իրեր և քսաներորդ դարի պոռնոգրաֆիկ կինոժապավեններ: Ցուցադրությունն աշխատում է մինչև կեսգիշեր, հավանաբար զբոսաշրջիկների մեջ  ռոմանտիկ գիշերներ անցկացնելու համար կիրք բորբոքելու միտումով:

ԳԵՐՄԱՆԻԱ

 

Աշխարհի ամենամեծ սեքս-թանգարանը գտնվում է Բեռլինում և կոչվում է Բեատե Ուզեի անունով: Այս կինն է ստեղծել էրոտիկ ապրանքների միջազգային կոնցեռնը: Այժմ Բեատե Ուզեի ինտիմ խանութներ և կինոթատրոններ կան գերմանական բոլոր քաղաքներում, իսկ թանգարանը համարվում է  Բեռլինի ամենահայտնի տեսարժան վայրը:
Նրա եզակի գեղարվեստական հավաքածուի մասն են կազմում չինական վարպետների գործերը` «Ամուսնական հեքիաթներ», էրոտիկ մանրանկարներ Հնդկաստանից, սիրային ցուցադրանմուշներ Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից: Վերոհիշյալ շքեղություններից հետո  առաջին հարկում վաճառվող սեքս-ապրանքները սպառվում են  տաք բլիթների պես:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Որքան էլ զարմանալի է, այստեղ սեքս-թանգարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգի` շագանակագեղձի  ուսումնասիրման ինստիտուտում: Այստեղ մի քանի սենյակ են զբաղեցնում ավելի քան 15 հազար սեքս-ցուցադրանմուշները: Դրանց մեջ ամենապատվավոր տեղը զբաղեցնում է Գրիգորի Ռասպուտինի տղամարդկային «արժանիքը», որը պահվում է սպիրտի մեջ: Ասում են, որ այն միայն տեսնելն իսկ հաջողություն է բերում անձնական կյանքում:

ԴԱՆԻԱ

Պարզվում է, որ Օլե Լուկոեն իր անձրևանոցներով բնավ էլ Հանս Քրիստիան Անդերսենի գիշերային տեսիլքներից միակը չէր. մնացածների հետ կարող ես ծանոթանալ Կոպենհագենի էրոտիկայի թանգարանում, որտեղ մեծ ուշադրություն է դարձված հայտնի մարդկանց սեքսուալ կենսագրությանը: Խոսքը միայն Անդերսենի մասին չէ. նույնիսկ երազների մեծ գիտակ հանճարեղ Ֆրեյդը և նրա թողած ժառանգությունն են իրենց տեղը գտել այս թանգարանում: Ի դեպ, Դանիայի կառավարությունը ոչ միայն չի ընդդիմացել այսպիսի թանգարան ունենալու գաղափարին, այլ նաև թույլատրել է շենքի ճակատին կախել պետական դրոշը:

ԱՄՆ

Նյու Յորքի MOSEX խոսուն անվանումով սեքս-թանգարանի ստեղծողները գործին շատ լուրջ և խելամիտ են մոտեցել: Այստեղ անցկացվում են դասախոսություններ և սեմինարներ, ներկայացվում են բեմականացումներ, որոնք պետք է բարձրացնեն բնակչության սեքս-կուլտուրայի մակարդակը:
 Դեռ լավ է, որ բանը չի հասել մանկական ցերեկույթներին…

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: սեքս, Սա հետաքրքիր է
Դիտումներ: 4439 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ