Հետաքրքիր փաստեր երազների մասին
09.08.2013, 10:28
 

   

 
Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո, կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և զգացմունքների տեսքով:
 
Հետաքրքիր փաստեր երազների մասին
 
 
Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է 90%-ը:
 
Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:
 
Ցանկացած մարդ (բացառությամբ ծայրահեղ հոգեբանական խանգարումներ ունեցողների), երազներ է տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց, և կանանց են տեսնում:
 
Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:
 
Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց իրականում դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում փողոցով քայլելիս կամ որևէ մարդաշատ վայրում, պարզապես չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ՝ ձեր երազի միջի անծանոթ «մարդասպանը»  կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ երեխա էիք: Մենք բոլորս էլ օրվա մեջ տեսնում ենք հազարավոր դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:
 
Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:
 
Հետաքրքիր փաստեր երազների մասին
 
Երազները նրա մասին չեն, ինչ մենք տեսնում եք առարկայորեն:
 
Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազներն ունեն խորիմաստ խորհրդանշական լեզու. անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է:
 
Ծխել դադարելուց հետո ավելի գունավոր երազներ են տեսնում:
 
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, տեսնում են ավելի գունավոր երազներ, քան երբևէ:
 
Արտաքին ազդակները արտացոլվում են երազներում:
 
 
Դա կոչվում է երազի ներմիավորում:  Մեզանից շատերը ունեցել են նման փորձ: Օրինակ՝ դուք ծարավ եք, և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ մեծ բաժակով ջուր խմեք: Բայց դա, իհարկե, չի օգնում իրական ծարավը հագեցնելուն. կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից ակտիվանում է երազի մեջ այնքան ժամանակ, մինչև արթնանաք և ջուր խմեք:
 
Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:
 
Հավատում եք, թե ոչ, բայց դուք անշարժանում եք քնի ժամանակ (հավանաբար, որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումը մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը, և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում անզգայացած:
 
Ի դեպ, նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկան: Այդ տարիքից սկսած երեխաներն ավելի շատ մղձավանջներ են ունենում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է, երազներ
Դիտումներ: 9977 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ