Քանի՞ ԵՍ կարող է ունենալ մարդը (Բազմաթիվ անձանց համախտանիշը)
18.02.2014, 01:00
 

   kiss.am


 Քանի ԵՍ կարող է ունենալ մարդը (Բազմաթիվ անձանց համախտանիշը)

1887թ. հունվարի 17-ին Պրովիդենս քաղաքի բնակիչ, քարոզիչ Անսել Բորնը բանկից վերցնում Է բավական մեծ գումար և տրամվայ նստում։ Թե ինչ Է լինում հետո, նա լիովին մոռանում Է։ Երկու ամիս անց Փենսիլվանիայի նահանգի Նորսթաուն քաղաքում առևտրով զբաղվող Ջոն Բրաունն առավոտյան արթնանալով` սարսափահար հարցուփորձ Է անում հարևաններին, թե որտե՞ղ Է գտնվում։ Նա հայտարարում Է, որ իր անունը Անսել Բորն Է, որ երբեք առևտրից ոչինչ չի հասկացել և հիշում Է միայն այն, որ Պրովիդենսի նահանգի բանկից փող Է վերցրել և տրամվայ նստել։

Մարդու եսերը

Այս դեպքը, այսպես կոչված, դիսոցիատիվ (բառացի՝ բաժանում) հոգեկան խանգարումների առավել ծանր տեսակներից մեկի բազմաթիվ անձանց համախտանիշի բնորոշ դրսևորումներից Է։ Այն բնութագրվում Է անձնավորության մեջ տարբեր «եսեր»–ի միմյանցից անկախ գոյությամբ։ Այդ «եսեր»ի, վարքագիծը, մտածելակերպը, զգացմունքները, գիտակցությունը, գործունեության ոլորտները, մրջանձնային հարաբերությունների առանձնահատկությունները կարող են միանգամայն տարբեր լինել. օրինակ` մի անձը կարող է ծայրահեղ իտրավերտ լինել, իսկ մյուսը՝ էքստրավերտ, մեկը սեքսուալ հարցերում ժուժկալ, մյուսը՝ սանձարձակ։ Տարբեր անձանց մեջ տարբեր հիվանդություններ կարող են դրսևորվել։

Հետաքրքրական է, որ հոգեբանական թեստերը, այդ թվում նաև ինտելեկտի մակարդակը որոշող, միանգամայն տարբեր արդյունքներ են տալիս: Որոշ դեպքերում անձերը կարող են տարբեր սեռի կամ տարիքի լինել, պատկանել այլ ազգության։ Հիվանդի մեջ կարող են ի հայտ գալ երկուսից մինչև հարյուր և ավելի անձինք։ Նրանցից ոմանք լիովին ձևավորված են, սահմանազատված, պարբերաբար ի հայտ են գալիս և մի տեսակ գերիշխող դիրք են գրավում, մյուսները թույլ են զարգացած, երկրորդական են, պարբերաբար ի հայտ չեն գալիս (դրանք դիտվում են որպես անձնային վիճակներ և ոչ թե անձինք):

Համախտանիշի դրսևորումները, այսինքն` որևէ «ես»-ի հայտնվելը, կարող են լինել ինքնաբերաբար կամ որևէ ցնցող լուրի, դեպքի ազդեցության տակ։ Մի անձից մյուսին անցումը հաճախ տեղի է ունենում հետևյալ կերպ, հիվանդը մի պահ անջատվում է իրականությունից և րոպեներ անց դառնում ճնշված, շփոթված,  շրջապատի  նկատմամբ  անտարբեր։  Հաճախ անսպասելի  գլխացավ առիթմիա, ստամոքսի ցավ, դեպրեսիա է առաջանում, փոխվում են ֆիզիոլոգիական ֆունկցիաների ցուցանիշները։ Հիվանդը սկսում է լսել հայտնվող անձի ձայնը, «տեսնում, զգում»  է նրան, մտածողությունը խանգարվում է, կարող է ի հայտ գալ ինքնասպանության գաղափարներ։ Երկրորդ անձի հայտնվելու պես իրական «ես»–ը մոռացության է տրվում։

Տարբեր «եսեր»–ը կարող են գիտակցել միմյանց գոյությունը, ընկերաբար վերաբերվել իրար, համագործակցել կամ հակառակը ատել միմյանց, թշնամանք դրսևորել։ Մյուս կողմից Էլ հնարավոր Է, որ «եսեր»–ը ընդհանրապես չգիտակցեն կամ աղոտ գիտակցեն միմյանց գոյությունը: Համախտանիշի մասին որոշակի պատկերացում կտա նաև հետևյալ կլինիկական դեպքը՝ վերցված Դանիել Քեյսի «Բիլլի Միլիգանի հոգիները» գրքից։ Այս ամերիկացի երիտասարդի Բիլլի Միլլիգանի մեջ բացահայտվել Էին 24 տարբեր անձինք։ Նրանցից երեքը կին Էին, մի քանիսը՝ երեխաներ։ Որոշ «եսեր» գերիշխող դիրք Էին գրավում, ավելի արտահայտված ձևով Էին հանդես գալիս, մյուսները թույլ Էին զարգացած, ավելի աննկատ  Էին։ Ինքը՝ Միլիգանը, երկար տարիներ չէր գիտակցում տարբեր «եսերի» գոյությունը, սակայն նրանցից շատերը գիտեին միմյանց մասին։ Բիլլին ծանր մանկություն էր ունեցել, ենթարկվել էր ֆիզիկական կտտանքների, սեքսուալ վիրավորանքներ կրել։ Այսպիսի դեպքերից հետո նա հաճախ էր ժամանակի զգացողության կորուստներ ունենում, ասենք, փակում էր աչքերը և ուշքի գալիս մի քանի ժամ անց՝ առանց զգալու անցած ժամանակը։ Ըստ նրա իրեն հաճախ էին պատժում այնպիսի արարքների համար, որոնք իր կարծիքով չէր կատարել։ Ավելի ուշ նրա որոշ «եսեր» սկսեցին հանցագործություններ կատարել։ Արդյունքում Բիլլին ձերբակալվեց, և դատաքննության ժամանակ էլ բացահայտվեց և հաստատվեց նրա մեջ բազմաթիվ անձանց համախտանիշի առկայությունը։ Դատարանը պատմության մեջ առաջին անգամ այս կարգի հիվանդին անմեղսունակ ճանաչեց։

Քանի ԵՍ կարող է ունենալ մարդը (Բազմաթիվ անձանց համախտանիշը)

Բազմաթիվ անձանց համախտանիշի դրսևորումները, էությունը, պատճառները, ընթացքը, մեխանիզմներն այսօր բազմակողմանիորեն ուսումնասիրվում են։ Այսպես, պարզվել է, որ համախտանիշը մոտ ութ անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց, քան տղամարդկանց մոտ, հիվանդների անձնավորությանը բնորոշ են մազոխիստական, դեպրեսիվ միտումները։ Նրանց ինտելեկտի մակարդակը սովորաբար 130-ից բարձր է լինում։ Հիվանդությունը ձևավորվում է մանկության  շրջանում, հաճախ ծանր ֆիզիկական և հոգեկան սթրեսներից հետո, սակայն առաջին դրսևորումներն ի հայտ են գալիս դեռահասության տարիքում: Համախտանիշը բացատրող մի շարք տեսություններ գոյություն ունեն։ Ըստ ամերիկացի հոգեբույժ Փ. Քոնսի` հիվանդության ժամանակ մարդու հոգեկան հատկություններն անձնավորվում են և սկսում որոշակի ֆունկցիա իրակակացնել, ասենք, արտահայտել մարդու ագրեսիվ մղումները կամ դեպրեսիվ միտումները, հանդես գալ որպես փրկիչ կամ պաշտպան։ Այն կարծիքը կա, որ տարբեր «Եսեր»–ը ձևավորվում են հիվանդի անցյալի հետ կապված մարդկանց ետ նույնանալու ճանապարհով։


Ռ. Քլաֆթը բազմաթիվ անձանց համախտանիշի ձևավորմանը նպաստող որոշ գործոններ է առանձնացնում, դրանք են՝

ա) դիսոցիատիվ խանգարումների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությունը, ասենք, ներշնչվողության խիստ բարձր մակարդակը,

բ) ծանր սթրեսները, որոնց դիմակայելու գործընթացում աճում է մարդու դիսոցիատիվ ներուժը որպես պաշտպանական մեխանիզմ,

գ) այնպիսի ապրումներ, որոնք նպաստում են դիսոցիատիվ պաշտպանական մեխանիզմի ի հայտ գալուն,

դ) ծնողների կողմից երեխայի սխալ խնամքը, նրա նկատմամբ սիրո պակասը։


Բազմաթիվ անձանց համախտանիշի հետ կապված շատ հարցեր դեռևս  անհասկանալի են (կան մասնագետներ, որոնք ընդհանրապես ժխտում են այս ախտանիշի  գոյությունը)։ Նույնիսկ  հիվանդության  ախտորոշումն  այսօր լուրջ դժվարություններ  է  հարուցում։  Հիվանդի հարցման,  նրա հետ  զրույցի ընթացքում հնարավոր չէ բացահայտել տարբեր «եսեր»–ի գոյությունը, իսկ օբյեկտիվ հետազոտությունները հաճախ հիվանդի հոգեբանական ստատուսում նորմայից շեղումներ չեն վերհանում։ Միայն հիվանդի հետ երկարատև շփումն ու դիտումներն են հնարավորություն տալիս նկատել հիվանդության ախտանշանները։

Աննա Ալավերդյան
«Հոգի» տարեգրքի թղթակից


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է
Դիտումներ: 1152 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ