Փարավոնների երկիր Եգիպտոսը
04.05.2015, 09:26
 

   

 

Դուք դեռ չե՞ք եղել Եգիպտոսում: Այսինքն` չեք զբոսնել Փարավոնների հովտում, չեք հիացել բուրգերով և առեղծվածային Սֆինքսով և, ամենակարևորը, դեռ չեք ճաշակել Կարմիր ծովի վայելքները:
 
Փարավոնների երկիր Եգիպտոսը 

Ինչեր ասես, որ չի տեսել այս հինավուրց երկիրը: Այստեղ ստրկության մեջ ապրել է Մովսեսը և ծնողների հետ ճանապարհորդել է մանուկ Հիսուսը: Այնպես որ ամենաբարձր ուժերը դեռ վաղուց են մեծ պատասխանատվություն դրել այս երկրի վրա: Եվ սա, անշուշտ, մտորելու տեղիք է տալիս:
Արևը` աստվածային Ռայի կառքը, ջերմացնում է եգիպտացիներին կլոր տարի: Այդ պատճառով էլ, թեկուզ մեկ անգամ լինելով այստեղ, անհնար է մոռանալ Եգիպտոսի ջերմ և բոցավառ գրկախառնությունները:

Բացի հինավուրց պատմությունից, փարավոնների հայրենիքը հպարտանում է նաև իր հանրահայտ գետով: Զմրուխտե ժապավենի պես Նեղոսը հոսում է Եգիպտոսի գրեթե ողջ տարածքով, իսկ ոսկեգույն անապատն ասես գուրգուրում է նրա ափերը: Հին աշխարհի  պատմության ամենանշանակալից իրադարձությունները տեղի են ունեցել Նեղոս գետի մերձակայքում:

 
Փարավոնների երկիր Եգիպտոսը

Հենց այստեղ են վեր խոյանում հուշարձաններ, որոնք ավելի քան հինգհազարամյա պատմություն ունեն: Նեղոս սուրբ գետով ճանապարհորդելիս զբոսաշրջիկները զմայլվում են հին ժամանակների ականատեսներով` Գիզայի բուրգերով, առեղծվածային ժպտացող Սֆինքսով և պատմական պեղումներով: Հիացմունքի արժանի Լուքսորը, որը դարեր ի վեր եղել է փարավոնների երկրի մայրաքաղաքը, իսկ այժմ հայտնի է շքեղ զբոսայգիներով և Կառնակի տաճարով:

Անհնար է անտարբեր անցնել Փարավոնների հովտով, որտեղ գտնվում են Հին Եգիպտոսի տիրակալների դամբարանները: Ապշեցնում է այն, որ այսօրվա շատ քաղաքակրթություններից տարեց պատերի մանրանկարները այնպիսի վառ գույներով են շողշողում, կարծես հենց երեկ են նկարվել:
Զբոսաշրջիկների զարմանքն են հարուցում նաև Ասուանի հնագույն ջրամբարը, Աղա-խանի դամբարանը և Աբու-Սիմբելի տաճարները, որոնց հսկա հուշարձանները ժամանակակից երկնաքերեր են հիշեցնում:

 
Փարավոնների երկիր Եգիպտոսը
 
Եվ, իհարկե, սա դեռ ամենը չէ: Ծանոթությունը Եգիպտոսին, նրա հինավուրց պատմությանը, կրթությանն ու մշակույթին պետք է համատեղել  ծովափնյա հանգստի հետ: Անհնար է լինել Եգիպտոսում և ինչպես հարկն է չվայելել այստեղի արևաշող եղանակն ու Կարմիր ծովի անկրկնելի ջուրն ու ոսկեզօծ ավազոտ լողափերը: Չէ որ արևի աստված Ռան առաջվա պես սիրում և հովանավորում է Եգիպտոսը:

Հ.Գ.
Հանգստի համար ամենալավ ժամանակը ապրիլ, մայիս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներն են: Մյուս ամիսներին կա΄մ շատ շոգ է, կա΄մ անընդհատ ուժգին քամիներ են փչում:   
Ամենալավ լողափերը  Հուրգադայում են, Շարմ-Էլ-Շեյխում և Դահաբում:

 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: ճամփորդություններ, Սա հետաքրքիր է
Դիտումներ: 2238 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ