Փաստերի շտեմարան. ՏԻԵԶԵՐՔ, ԵՐԿԻՐ, ԲՆՈՒԹՅՈՒՆ…
18.02.2014, 23:09
 

   kiss.am




Լիալուսնի մասին


Լիալուսինը 9 անգամ ավելի պայծառ է, քան կիսալուսինը:

Երկրի զանգվածի մասին

Տիեզերական նյութերի ակտիվացման հետևանքով վերջին 500 տարիների ընթացքում երկրի զանգվածը ավելացել է մի քանի տոննայով:

Ջրի մասին

Սառը ջուրն ավելի ծանր է, քան տաքը:

Ջրի տեսակների մասին

Բնության մեջ գոյություն ունի ջրի 1330 տեսակ: Դրանք տարբերվում են ըստ ծագման և բաղադրության:

Ծովի ջրի մասին

Ծովի ջուրը պարունակում է սպիտակուց:

Փաստ ադամանդի մասին

Ադամանդը երկիր մոլորակի ամենապինդ նյութն է: Ադամանդներն իրականում այնքան էլ հազվագյուտ չեն. պարզապես դժվար է դրանց մշակումը:

2-րդ փաստը ադամանդի մասին

Արհեստական ադամանդների մշակումն այնքան է զարգացել, որ դրանք գրեթե անհնար է տարբերել բնականից:

Ձյան փաթիլների մասին

Ձյան փաթիլները բաժանվում են 9 խմբի, որոնք ընդգրկում են 48 տեսակ: Այս եզրահանգմանն է եկել պրոֆեսոր Ա. Զամորակին 1955 թ.-ին:

Զարմանալի փաստ

Եթե բղավես ջրով բաժակի վրա 80 տարվա ընթացքում, այն կեռա:

Լուսնի մասին

Աստղագետներն ասում են, թե ժամանակին Լուսինը Երկրագնդի մի մասն է կազմել: Տարիների ընթացքում կենտրոնախույզ արագացման պատճառով պոկվել և հեռացել է: Լուսինը գտնվում է մեզանից 384000 կմ հեռավորության վրա, և այդ տարածությունը տարեց տարի մեծանում է:

Նավթի մասին

Մի կաթիլ նավթը անպիտան է դարձնում 25 լիտր խմելու ջուր:

Սև գույնի մասին

Սև գույնն ամբարում է ջերմությունը, իսկ սպիտակը` արտացոլում:

Օճառի պղպճակի մասին


Օճառի պղպջակը պայթում է 0,001 վայրկյանում: Միջուկային ռեակցիան տևում է 0,000 000 000 000 000 001 վայրկյան:

Երկրաշարժների մասին

Ամեն օր ավելի քան 50 000 երկրաշարժ է տեղի ունենում Երկրի վրա:

Երկրի բնակչության մասին

Երկրի վրա ավելի շատ մարդ է ապրում, քան մահացել է երկրագնդի ողջ պատմության ընթացքում:

Երկրի մոլորակն ու աստվածները

Երկիրը Արեգակնային համակարգում միակն է, որ չի անվանվել որևէ Աստծու անունով:

Տիեզերագնացների և լաց լինելու մասին

Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող լացել, քանի որ գրավիտացիա չկա, և արցունքները չեն կարող հոսել:

Զարմանալի փաստ ոսկու մասին

Ոսկին անխառն վիճակում այնքան փափուկ է, որ նույնիսկ կարելի է ճկել-կոփել ձեռքի մեջ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է
Դիտումներ: 2956 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ