ՓԱՍՏԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ. կենդանական - բուսական աշխարհ
| 11.02.2014, 15:41 | |||||||
  kiss.am ![]() Միջատներն ավելի շատ խայթում են մարդկանց ոտքերը: *** Դելֆինների առավելագույն արագությունը կարող է հասնել 60կմ/ժ: *** Բանանի 75%-ը կազմված է ջրից: *** Ձիերը կանգնած են քնում: *** Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է իր մարմնից: *** Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա: *** Մրջյունն ընդունակ է հոտառությամբ տարբերել առարկայի ձևը: *** Մրրկահավը կարող է օվկիանոսի վրա սավառնել 6 օր շարունակ` այդ ընթացքում չկատարելով թևի ոչ մի թափահարում: *** Դիկ անունով հդկական փիղը, որը 1820 թ-ին ելույթ էր ունենում կրկեսում, հանկարծ հիվանդացավ: Հույս չունենալով, թե նա կկազդուրվի, այնպիսի չափով թույն տվեցին, որը կարող էր սպանել մի ամբողջ հեծելազոր: Բայց փիղը ողջ մնաց: Կարծելով, թե փիղը տանջվում է, մի տակառ ռոմ տվեցին: Հարբած փիղը քնեց և մի քանի օրից արթնանալով` ողջ ու առողջ գնաց կրկես: *** Կոկորդիլոսները քարեր են կուլ տալիս, որպեսզի ավելի խորը սուզվեն: *** Կոալաները քնում են օրվա մեջ 18- 20 ժամ: *** Արջերի որոշ տեսակներ կարող են ուտել 25 կգ միս մեկ օրում: *** Սպիտակ արջի մորթին իրականում թափանցիկ է և ոչ թե սպիտակ: *** Վարժեցնել հնարավոր է միայն հնդկական փղերին, աֆրիկյան փղերը ոչ մի կերպ չեն ենթարկվում ոչ մի վարժեցման: *** Անգամ մեկ կաթիլ ալկոհոլը ազդում է կարիճի ուղեղի վրա: Նրանք 15 ժամ անց սկսում են մահանալ: *** Բադի ձայնը արձագանք չի տալիս, այդ իսկ պատճառով դա են ընտրում որպես ազդանշան հետախուզության մեջ: *** Բույսերի բույրերն ազդում են գլխուղեղի առջև մասի գոտիների վրա, որոնք ղեկավարում են զգացմունքները։ Հասմիկի բույրն, օրինակ, ուժեղացնում է հուզումները, իսկ նարդոսինը, հաճելիորեն թուլացնելով, նվազեցնում է դրանք։ *** Ամազոնյան գետերի բնակիչներից կանոպե կոչվող ձկնիկը, որի չափերը հասնում են մինչև 5 սմ , մեկ խայթոցով մարդուն մոտավորապես 3 ամիս 100 տոկոսանոց պարալիզի է ենթարկում: Ի միջի այլոց, դա տեղի է ունենում թույնի ընդամենը 3.5 գրամ քանակի դեպքում: *** Կա սարդի այնպիսի տեսակ, որոնց մոտ բեղմնավորումից հետո էգը մեծ հաճույքով խժռում է արուին : *** Ամենափոքր կապիկը, որ տեղավորվում է ձեռքի ափի մեջ, կոչվում է ցեբուլա: *** Շիմպանզեն միակ կենդանին է, որն իրեն ճանաչում է հայելու մեջ: *** Աշխարհի ամենախելացի կենդանին դելֆինն է: Դա գիտականորեն ապացուցված է: Նրա ուղեղի զանգվածն ամենամեծն է: ![]() Խեցգետինները տեսնում ու հոտոտում են, բայց չեն լսում։ *** Օձը լսողություն չունի, նա միայն շաժումներն է զգում: Դրա համար են ասում` երբ օձ ես տեսնում քարանալ է պետք: *** Երկնագույն կետը մեկ օրում ուտում է 3 տոննա սնունդ: *** Երկրի կենդանի էակների 70 տոկոսը բակտերիաներ են: *** Էգ շունը կծում է ավելի շատ, քան որձը: *** Շնաձկները քաղցկեղի նկատմամբ իմունիտետ ունեն: *** Միակ կաթնասունը, որ կարող է թռչել, չղջիկն է: *** Միակ կենդանին, որ զբաղվում է սեքսով հաճույքի համար բացի մարդուց` դելֆինն է: *** Դելֆինները միայն մի աչքը փակած են քնում: *** Բոլոր սպիտակ արջերը ձախլիկ են: *** Կատվի մեզը ունի գիշերը լույս արձակելու հատկություն: *** Օձերն իրենց մաշկի տակ ունեն դատարկ տարածություն, որը ջերմամեկուսիչ օդային բարձիկի դեր է կատարում: Այն պաշտպանում է օձերին ջերմային հարվածներից ու այրվածքներից: *** Ամենահին ընտանի կենդանիները շներն ու եղջերուներն են: Մարդը նրանց ընտելացրել է մոտավորապես 20.000 տարի առաջ, ոչխարներին` մոտ 10.000 տարի առաջ, այծերին և խոզերին` 8500 և վերջապես խոշոր եղջերավոր անասուններին` 7000 տարի առաջ: Ուղտը, որպես բեռնակիր, պատմական ասպարեզ է իջել մ.թ.ա. Xlllդ. ոչ շուտ: *** Շները ի տարբերություն մարդկանց չունեն անհատական մատնահետքեր, ոչ էլ հաչոցներով են տարբերվում: Ամեն շուն գիտի ինչպես տարբերել ուրիշ ցեղատեսակի շանը: Շան աչքի ծիածանաթաղանթը ունի յուրահատուկ ձև: Դա էլ տարբերում է մի կենդանուն մյուսից: *** Մրջյուններն ունեն իրենց յուրահատուկ լեզուն, որի միջոցով զգուշացնում են միմյանց վտանգի մասին, բացատրում են` որտեղ կեր փնտրել և բազմաթիվ այլ «լուրեր»: Մրջնային «բառերն» իրենցից ներկայացնում են ոչ այլ ինչ, քան ֆերոմոններ ամվամբ քիմիական բաղադրություն: Քայլելու ժամանակ մրջյուններն իրենց ետևից թողնում են հիշյալ բաղադրությունը: Ընդ որում յուրաքանչյուր իրավիճակին համապատասխանում է հատուկ բաղադրություն: Հանդիպելով այդպիսի հետքերի` մրջյուններն ստանում են ստույգ տեղեկություն իրենց հետագա անելիքի մասին: Ֆերոմոնի հոտը նաև մատնանշում է մրջյունների տեսակները: Այսինքն` կարելի է ասել, որ մրջյունների ամեն տեսակ ունի իր հաղորդակցման լեզուն: *** Հավանաբար լսել եք «կոկորդիլոսի արցունքներ թափել» արտահայտությունը այն ժամանակ, երբ մեկը կեղծ լաց է եղել: Իրականում այս թևավոր խոսքը հեռու չէ իրականությունից: Բանն այն է, որ կոկորդիլոսի մեջ որոշակի նյութեր են կուտակվում, որոնք հետո որպես արցունք անջատվում են և թափվում` թողնելով լացի տպավորություն: *** Ինչպես է կոչվում տարբեր կենդանիների արձակած ձայնը հայերենում` բառաչում են կովերը մայում են ոչխարներն ու գառները մկկում են այծերն ու ուլերը խրխնջում ու վրնջում են ձիերը մռնչում են գազանները (առյուծ, վագր, արջ) մռլտում են կատուները գռմռում է շունը ոռնում է գայլը *** Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը: *** Ծղրիդների ճռռոցի հաճախությունը պայմանավորված օդի ջերմաստիճանով` որքան տաք է, այնքան հաճախ է: *** Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան: *** Կատուն միայն լսում է այն, ինչ իրեն հարկավոր է: Նա կարող է լսել մկան ոտնաձայնը, բայց կրակոցի ձայնից չարթնանալ: *** Կոկորդիլոսը չի կարող լեզուն դուրս հանել: *** Մուկտհերոս Միքի Մաուս հանրահայտ մկնիկի ստեղծող Ուոլթ Դիսնեյը վախենում էր մկներից: *** Կաթնասունների մեջ ընձուղտն է, որն ունի ամենաքիչ քնի պահանջը: Ընձուղտները քնում են միջինը երկու ժամից էլ քիչ: *** Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները` միայն 10: *** Կենգուրուն չի կարող ետ ցատկել: *** Եթե Կոլիբրի թռչունը 2 ժամ նեկտար չուտի, կսատկի: Իսկ րոպեում թևերով կատարում է 2000 շարժում: *** Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է: Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10 սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բու-ն է, որի հասակը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ: *** Կետերի եւ դելֆինների ուղեղի կիսագնդերը քնում են հերթով. այդ պատճառով այս կաթնասունները քնում են §կիսով չափ»` շարունակելով լողալ ու շնչել: *** Կապույտ կետի լեզուն ավելի ծանր է քան հասուն փիղը: *** Մի ավստրալացի տղամարդ ամուսնացել է իր Լաբրադոր շան հետ` պատճառաբանելով, թե նա ամենահարազատ ու վստահելի արարածն է աշխարհում: «Հարցրի` Կամուսնանա՞ս,- պատմում է նա,- շունս հաչեց` Այո»: Տարօրինակ այդ մարդը նաև հավաստիացրել է, թե իրենց միջև սեքս չի լինի, ինչը բավականին կասկածելի է: *** Որոշ թիթեռներ կարողանում են ապրել նույնիսկ 6000 մետր բարձրության վրա: Իսկ թռչուններն, օրինակ, 4500 մետրից բարձր չեն կարողանում իրենց գոյությունը պահպանել: *** Քաղցի նկատմամբ խիստ դիմացկուն են միջատները. օր.` փայտոջիլը առանց սնվելու ապրում է 6, իսկ սարդը`12 ամիս: *** Մրջնակերները լեզու չունեն, քանի որ միայն մրջյուն և տերմիտ են ուտում, այն էլ լիզելով: *** Աշխարհի ամենահարուստ կատուն Բլեքին է` միլիոնատեր Բեն Ռեյի 15 կատուներից վերջինը: Նա իր տիրոջից ժառանգել է 15 մլն. ֆունտ ստերլինգ: ![]() Աշխարհի ամենամեծ կատվի երկարությունը 103 սմ է, քաշը` 44 կգ: *** Ծովատառեխների վտառը բաղկացած է 3 միլիարդ ձկից: *** Ճապոնական Հոկայդո կղզում 45հզ. մրջնաբույն կա` յուրաքանչյուրը մեկ քմ տարածքով: *** Կապույտ աչքերով սպիտակ կատուները հիմնականում խուլ են լինում: *** Ընձուղտները և առնետները կարող են ավելի երկար դիմանալ առանց ջրի, քան ուղտերը: *** Միայն էգ մոծակներն են խայթում: *** Ձուն պարունակում է բոլոր վիտամինները, բացի C վիտամինից: *** Փղերը քնում են 4-5 ժամ 24 ժամվա ընթացքում: *** Գորտերը չեն կարողանում բաց աչքերով կուլ տալ ինչ-որ բան: *** Գորտերը բերանով ջուր չեն խմում, նրանք խմում են մաշկի միջոցով: *** Փղերը միակ կաթնասուններն են, որոնք չեն կարողանում ցատկել: *** Նոր ծնված դալմատինը ամբողջովին սպիտակ է: *** Մարդը քնում է միջինը իր կյանքի 25%-ը: *** Չղջիկները քարանձավից դուրս գալիս միշտ թեքվում են դեպի ձախ: *** Արջը ունի 42 ատամ: *** Կատուներն իրենց կյանքի 66%-ը անցկացնում են քնած վիճակում: *** Ձին առանց ուտելու կարող է ապրել 25, իսկ առանց ջրի` 17 օր: Իսկ եթե կերակրեն ու ջուր չտան, կապրի ընդամենը 5 օր: *** Բացի բուից` մնացած բոլոր թռչունները աչքը թարթում են ներքևի կոպով: *** Մեղուն կշռում է 0,1 գրամ, բայց կարող է իր կշռից 20 անգամ ավելի բեռ կրել: *** Կենդանիներին նույնպես կարող են բանտ նստեցնել: Չիկագոյում մի կապիկ սուպերմարկետից գողություն անելու համար 5 օր անցկացրել է բանտում: *** Ֆրանսիայում արգելված է խոզին տալ «Նապոլեոն» անունը: *** Մարդու բերանում ավելի շատ բակտերիաներ կան, քան մարդիկ` երկրագնդի վրա: *** Սեյշելյան արմավենու պտուղներն ամենամեծն են աշխարհում: Դրանց քաշը հասնում է մինչև 42 կգ-ի, իսկ սերմը կշռում է 17 կգ: *** Սուրճը բացահայտվել է արևելյան Աֆրիկայում: Համաձայն հայտնի լեգենդի` մի հովիվ նկատել է, որ իր այծերն անսովոր աշխույժ են պահում ինչ-որ անհայտ բույսի հատիկներ ուտելուց հետո: Հետաքրքրված լինելով այդ տարօրինակ երևույթով` հովիվն ինքն է փորձում այդ հատիկները և զգում, որ դրանք իրեն լրացուցիչ էներգիա են տալիս: Այս հրաշք պտղի մասին լուրերը շատ արագ տարածվում են ողջ շրջանով մեկ, իսկ ավելի ուշ` ողջ աշխարհում: *** Շնաձուկը սնվելու համար ձկներին գտնում է շնորհիվ նրանց սրտի զարկերը լսելու ունակության: *** Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակը չի խփում: Այն վանում է հոսանքը: *** Ամազոն գետի ավազանում կա մի ծառ, որը տեղաբնակներն անվանել են Կով-ծառ: Ծառի որոշակի մասը դանակով կտրելու դեպքում ցայտում է թանձր սպիտակավուն հյութ, որը չի զիջում կովի կաթին: *** Բուն միակ թռչունն է, որը տեսնում է կապույտ գույնը: *** Անաբաս անունով ձուկը կարողանում է սողալ ցամաքում, նույնիսկ ծառ է բարձրանում: *** Ամեն տարի հուլիսի 28-ին նշվում է Վարունգի միջազգային օրը: *** Բակտերիաները, ինչպես բոլոր օրգանիզմները, բազմանում են, սակայն շատ ավելի արագ: Մանրադիտակային չափի ցուպիկաձև կամ գնդաձև բակտերիան կիսվում է 2 մասի, որոնցից յուրաքանչյուրը նորից է բաժանվում և այսպես շարունակ: 12 ժամում 1 բակտերիայից առաջանում է 17 մլն. բակտերիա: *** Եթե միմյանց նման 3 անձրևաորդից կտրենք մեկի գլուխը, մյուսի պոչը, երրորդի մարմնի միջին մասը և այդ հատվածները իրար միացնենք, ապա այդպիսի §հավաքովի» անձրևաորդը կշարունակի ապրել: *** Եգիպտական թագուհիներից ամենահայտնի Կլեոպատրան օգտագործել է վառ կարմիր գույն ունեցող փոշիացված բզեզներից խառնուրդ շրթունքներին գայթակղիչ կարմիր երանգ հաղորդելու համար: *** Ցանկացած խնձորի 2 կտոր դրեք մաշկի խնդրահարույց հատվածների վրա (հատկապես՝ աչքերի շուրջ) ու թողեք մոտ 15-20 րոպե: Խնձորի մեջ պարունակվող ֆերմենտներն ու պեկտինները արագ կվերացնեն այտուցվածությունը եվ կսպիտակեցնեն մաշկը: *** Տարիներ առաջ Հռոմի փողոցներում կարելի էր տեսնել մի շան, որն ատամներով դույլ էր պահում ողջ օրվա ընթացքում և սպասում մարդկանց ողորմությանը: Բանն այն է, որ նրա տերը գամված էր անկողնում, և նվիրված շունը ողորմությունը հավաքում էր նրա համար: *** Ավստրալիայում ավելի շատ ճագար կա, քան մարդ` Չինաստանում: *** Ադամաթզի (բանանի) լատիներեն անվանում է "Musa Sapientum", որ թարգմանաբար նշանակում է §իմաստուն մարդու միրգ»: *** Փոշուց պաշտպանվելու համար ուղտերն ունեն երեք կոպ: *** Բզեզը խնձորի համ ունի, կրետը` ընկույզի, իսկ ճիճուները` տապակած խոզի: *** Գիտնականները հատուկ հաղորդիչների միջոցով պարզել են, որ թռչունները քնում են թռիչքի պահին: Քունը երկնքում տևում է 15-20 րոպե: *** Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2794 | Բեռնումներ: 0
| | | |||||


