Ո՞ր պետությունները ռազմական բազաներ ունեն իրենց տարածքներից դուրս
11.01.2016, 08:44
 

   Barometer.am

Ո՞ր պետությունները ռազմական բազաներ ունեն իրենց տարածքներից դուրս

Ժամանակակից աշխարհում, չնայած երկրների միջև փոխշահավետ տնտեսական կապերի, գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ֆիզիկական ուժի գործոնը, որն արտահայտվում է այս կամ այն պետության բանակի և սպառազինությունների ծավալի մեծացման կամ մեկ այլ երկրում ռազմական բազա ստեղծելու հավակնությունների հետ: Վերջին իրադարձությունները, կապված Սիրիայում ռուսական բանակի գործողությունների և դրան միջազգային հանրության արձագանքի հետ, վկայում են, որ ժամանակակից, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհում դեռ շատ են այն հիմնահարցերը, որոնց ամենաարդյունավետ միջոցը մնում է ֆիզիկական ուժի կիրառումը: Ակնհայտ է, որ այս պայմաններում առավել մեծ նշանակություն է ստանում այն հանգամանքը, թե որոնք են այն երկրները, որ այլ պետությունների տարածքներում ունեն ռազմական բազաներ:

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, այլ երկրներում ռազմական բազա ունեցող հիմնական պետություններն են:

 

Երկիր

Ռազմաբազայի տեղակայման վայր

Քանակ

1

Մեծ Բրիտանիա

Գերմանիա, Կիպրոս, Բրունեյ, Բելիզ, Աֆղանստան, Սիերա Լեոնե, Քենիա, Կանադա, Գիբրալտար, Ֆոլկլենդյան կղզիներ

10

2

Հնդկաստան

Աֆղանստան, Բութան, Մավրիկիոս, Մադագասկար, Օման, Սեյշելյան կղզիներ, Տաջիկստան

7

3

Պակիստան

Ջիբուտի, Նիգերիա, Շրի Լանկա

3

4

Իտալիա

Աֆղանստան, Ջիբուտի, Եգիպտոս, Կոսովո, Լիբանան, Մալի, Մալթա, ԱՄԷ

8

5

ՌԴ

Աբխազիա, Հայաստան, Բելառուս, Վիետնամ, Ղազախստան, Ղրղստան, Տաջիկստան, Սիրիա, Մերձբալթիկա, Հարավային Օսիա, Կուբա

11

6

ԱՄՆ

Ավստրալիա, Աֆղանստան, Բահրեյն, Բուլղարիա, Բելգիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հոնդուրաս, Դանիա, Հունաստան, Ջիբուտի, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Քաթար, Կոսովո, Կուբա, Քուվեյթ, Նիդերլանդներ, Նորվեգիա, ԱՄԷ, Օման, Պորտուգալիա, Կորեայի հանրապետություն, Ռումինիա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Թուրքիա, Ճապոնիա

29

7

Թուրքիա

Հյուսիսային Կիպրոս

1

8

Ֆրանսիա

ԱՄԷ, Նիգերիա, Ջիբուտի, Գաբոն, Սենեգալ, Կոտ դ'Իվուար, Չադ

7

9

Գերմանիա

Ֆրանսիա

1

10.

Ճապոնիա

Ջիբուտի

1

Հաշվի առնելով այն, որ ժամանակակից իրականությունը բնութագրվում է նեոկոլոնիզմով, այն է՝ երբ գերտերությունները և մեծ պետություններն առհասարակ վերահսկողության տակ են առնում տարածքներ, որոնք չունեն ինքնակազմակերպման անհրաժեշտ մակարդակ և դառնում են ռեսուրսների աղբյուր այդ պետությունների համար, ապա ակնհայտ է, որ ռազմական բազաները մնացել են և կօգտագործվեն առաջին հերթին նոր գաղութներ ստեղծելու և պահելու, այլ ոչ թե երկրի անվտանգությունն ապահովելու համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ շատ բազաներ աշխարհագրական տեսակետից բավականին հեռու են դրանք պահող երկրներից:


Топ 10 самых сильных армий мира 2015


10 САМЫХ СИЛЬНЫХ АРМИЙ НА ПЛАНЕТЕ


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Սա հետաքրքիր է, քաղաքական
Դիտումներ: 657 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ