Նախկին «եհովականի» խոստովանությունը
21.02.2014, 09:42 | |||||||
![]()
  «Մենք մեր մասին ամսագիր», Հ.Բ. Հավանաբար յուրաքանչյուրդ էլ հայտնվել եք իրավիճակում, երբ փողոցում, զբոսայգում, ձեր շենքի մոտակայքում կամ այլուր ձեզ մոտեցել է «Եհովայի վկաներ» կազմակերպության, որպես կանոն, ժպտերես ու բարեհամբույր անդամը և զրույց բացել կրոնական թեմաներով: Նրանցից «պոկվելը», թվում է, անհնար է, ճարպկությամբ իրենց ձեռնտու զրույցի մեջ են ներքաշում, ձեր կողմից արված ամեն փաստարկին վրա բերում միանգամից մի քանիսը, և այդ ամենը` բացառիկ ճարտարախոսությամբ: ![]() Ավետարանի բազմաթիվ հատվածներ նրանք յուրովի են մեկնաբանում, քանի որ նրանց այդպես սովորեցրել են: Յեհովայի վկաները կարծում են, որ ամեն ինչ կապված Աստծու և Աստծու ծրագրերի հետ ընկալելի է մարդկային բանականությամբ: Աղանդի ղեկավարները համոզված են, որ կարող են ինքնուրույն նշել Վերջին դատաստանի և Աստծո թագավորության 1000-ամյա հաստատման ժամանակը, թեև Աստվածաշնչում հստակ գրված է` «Ձեզի չի վերաբերիր ժամերը և ժամանակները գիտնալը, որ Հայրը իր իշխանութեանը մէջ դրաւ» («Գործք Առաքելոց, 1:7): Ի դեպ աղանդի անդրօվկիանոսյան «առաջնորդները» մի քանի անգամ ձախողում են ապրել սխալ կանխագուշակելով Քրիստոսի երկրորդ գալուստը: Այդուհանդերձ կոչ են անում «վկաներին¦ անմնացորդ հավատալ իրենց: Նույնսիկ Սուրբ գիրքը նրանք մեջբերում են ընտրովի սկզբունքով` ժխտելով այն հատվածները, որոնք հակասում են իրենց սովորեցված «ուսմունքին»: Յեհովականներին բազմիցս անդրադարձել են լրատվական միջոցները, և հավանաբար շատերը գիտեն նրանց նաև այլ «տաբուների» մասին` խուսափել զինվորական երդումից (այն է` խուսափել զինծառայությունից), հրաժարվում են արյան դոնոր լինելուց, անգամ եթե դժբախտ պատահարի է ենթարկվել ու արյան փոխներարկման կարիք ունի իրենց հարազատը: Նրանք չեն ընդունում հանրության կողմից լայնորեն ընդունված համապետական և ընտանեկան տոները` Նոր տարի, ծննդյան տարեդարձ…, չխոսելով եկեղեցական տոների մասին: Չեն ընդունում մկրտության կերպը, որն իրականացնում է Հայ Առաքելական եկեղեցին: Նշված բոլոր արգելքները ակնհայտորեն վկայում են մի բան. այս կազմակերպության անդամները չեն ընդունում պետության երկու կարևորագույն ինստիտուտները` բանակ և եկեղեցի, փորձում են աղանդի անդամին մեկուսացնել հասարակությունից և անվերապահորեն ենթարկել սեփական օրենքներին: Եթե ընդունենք իրենց իսկ` Եհովականների նշած տվյալները, թե Հայաստանում գրանցված է 10 հազարից ավելի «Եհովայի վկա» և մի քանի հազար էլ համակիրներ ունեն, ապա կարելի է պատկերացնել այն ահռելի վնասն ու մեր պետական-հոգևոր կառույցի նպատակաուղղված կազմաքանդման ծավալները, որը տեղի է ունենում ամեն օր հենց մեր շուրջը: Վերջերս ծանոթացա 50-ամյա մի կնոջ` Ն.Ս-ի հետ, ով երկար տարիներ եղել է «Եհովայի վկա», սակայն երբ իր համար բացահայտել է կազմակերպության առաջնորդների իրական նպատակները ու մերկացրել նրանց քողարկված գործունեությունը, հեռացել է նրանց շարքերից: Նա մամուլում համաձայնեց հանդես գալ միայն անվան սկզբնատառերով զգուշությունից ելնելով, քանի որ, իր խոսքով, մի քանի անգամ սպառնացել են պատժել «բերանբացության» համար: Կարծում եմ նրա պատմածը հենց ականատեսի աչքերով խիստ օգտակար ու սթափեցնող կլինի մեզ բոլորիս և անգամ նրանց կազմակերպության մոլորյալ հայրենակիցների համար, ովքեր միգուցե նոր-նոր են ներքաշվել կործանարար աղանդի մեջ: Տիկին Ն.Ս-ի նամակը ներկայացնում ենք առանց որևէ խմբագրման. «Ես, ինչպես շատերը, պատահաբար ընկա «Եհովայի վկաների» ցանցը: Այն ժամանակ ես չէի կարդացել «Աստվածաշունչը» և անտեղյակ էի կրոններից: Երբ նրանց հետ ուսումնասիրում էինք «Աստվածաշունչը», ինձ ապացուցում էին, որ միայն սա է ճիշտ հավատքը: Սովորելու ընթացքում ասացին, թե «Աստվածաշնչի»որ հատվածները պետք է ջնջել կամ բաց թողնել, դրանք չկարդալ, քանի որ դրանք ինչ-որ մեկը ավելացրել է: Այդ հատվածներն են Հովհաննեսի ավետարան, 5:7, Մարկոսի ավետարան 16:14-ից 19, Հավհաննեսի ավետարան 1:1: Բոլոր ժողովների ժամանակ հիշեցնում էին, որ ժամանակը քիչ է մնացել մինչև «Արմագեդոն»` Վերջին դատաստան», և այն սերունդը, որը տեսել է 1914թ-ը, կտեսնի «Արմագեդոն»-ը: Սա գրվել է իրենց գրքերի և բրոշյուրների մեջ /օրինակ` «Արթնացիր» , 8.11.1994թ, էջ 10/: Բայց քանի որ իրենց ասած 1-ին սերնդի ժամակն անցավ և Հիսուսը չեկավ, իսկ ժողովուրդն սկսեց անհանգստացած հարցեր տալ, շուտով ստացան նոր բրոշյուր, որտեղ ասված է , որ քանի որ շատ էինք ուզում, որ Հիսուսը շուտ գա, դրա համար հաշվարկել էինք, որ 1914—սերունդը կտեսնի Վերջին դատաստանը: Բայց հիմա ավելի իմաստուն լինելով, մենք էլ չենք հաշվում օրերը («Դիտարան», 1.11.1995թ. էջ 17): 1870թ. Չարլզ Ռեյզ Ռասսելը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ուսումնասիրեց «Աստվածաշունչը» և կազմեց մի փոքր խումբ, որը չունենալով համապատասխան կրթություն տարիներ շարունակ աճեց: Նրանք կոչվում էին ռասսելիստներ: Ռասսելը գրել է 7 հատոր, «Սուրբ գրքի ուսումնասիրություն», որտեղ նշված են Հիսուսի գալու տարեթվերը (2-րդ հատորի 1:101, 7:62 և այլ գլուխներում): Աստվածաշնչում ասված է «Եհովան ասում է «Եթե որևէ մեկը իմ անունից ասեց որևէ բան, և դա չկատարվեց, ուրեմն դա իմ մարդը չէ, դրան հարկավոր է սպանել, քշել, հեռացնել» (Երկրորդություն, 18:20)»: Բայց չնայած այս խոսքերին, Ռասսելը, հիմնելով այդ հավատքը համարվել է օծյալ: Ուրեմն այս հավատքը հիմքից սխալ է, սուտ և ոչ աստվածային: Քանի որ այն հիմնել է Ռասսելը, որ կեղծ օծյալ էր և ոչ Աստծո կողմից ընտրված մարդ: Ներկա ժամանակ Ռասսելիստների (այժմ` նոր անուն վերցրած «Եհովայի վկաների» գրականության մեջ, որն ապահովում է ԱՄՆ-ը իր գաղտնի նպատակներով) չեն հիշատակվում ոչ Ռասսելի անունը և ոչ էլ իր կեղծ, չկատարված մարգարեությունները, որոնք շարունակվեցին նաև նրա ժառանգորդների կողմից: Շատ ժողովուրդներ, որոնք միամտորեն ընկել էին Եհովայի վկաների ցանցը, սպասում էին և հավատում, որ իրոք կգա Հիսուսը, բայց ղեկավարների նշած տարիները անցնում էին և, իհարկե, Արմակեդոն տեղի չէր ունենում: Այդ պատճառով շատերը հիասթափված հեռացան նրանց շարքերից: Եհովայի վկաները 1 շաբաթում 4 անգամ հավաքվում են 2-2.5 ժամով: Իսկ մնացած ժամանակ քարոզում են տարբեր վայրերում, անգամ հեռախոսով` պատահական համար հավաքելով: Այսպիսի ռեժիմով շատ դժվար է աշխատանք գտնել հիմա: Չնայած նրենց ղեկավարները չեն էլ փնտրում, որովհետև իրենց օգնությունը գալիս է ԱՄՆ-ից: Դա նրանք գաղտնի են պահում ժողովրդից և հայտարարում են, որ ծառայում են ձրի Եհովայի համար: Նրանք ստախոսում են, որովհետև երբ ես իրենց հետ էի, ինձ էլ գումար տվեցին: Հիմա քանի որ կազմակերպությունը շատ մեծ է , գումար չեն բաժանում, թաքցնում են և իրենք են օգտվում: Միամիտ ժողովուրդը հավատում է նրանց, իբր աշխատում են անշահախնդիր: Երբ ես ասում եմ, որ ինքս ստացել եմ գումար, չեն հավատում: Երբ ես ուսումնասիրեցի Եհովայի վկաների հավատքը, գտա որ իրենց հիմնադիր Ռասսելը Աստծո կողմից ուղարկված մարդ չի եղել /ապացույց իր կեղծ մարգարեությունները/, երբ հասկացա, որ Եհովականների ղեկավարները ԱՄՆ-ից ստացած գումարներով ապահով ապրում են` այդ ամենը թաքցնելով ու միաժամանակ ժողովրդին ստիպելով խոնարհ ծառայել նրանց, ես հեռացա: Աստվածաշունչը ասել է. «Ժամի և օրվա մասին ոչ ոք չգիտի, և եթե մեկը ասեց ժամանակը, ուրեմն կեղծ է, սուտ (Մաթևոս, 24:3-ից 36)»: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1211 | Բեռնումներ: 0
| | |