Մարմնի դաջվածքը կծառայի որպես գաղտնաբառ
18.02.2014, 21:59 | |
![]() | |
![]() Հանրահայտ Motorola ընկերությունն իր ապագա հեռախոսների օգտագործման հարցում մտադիր է կիրառել էլեկտրոնային դաջվածքներ, որոնք կճանաչեն օգտատերերին և կփոխարինեն գաղտնաբառեր հավաքելու անհրաժեշտությունը, հայտնում է The Telegraph-ը։ Ընկերության գործադիր տնօրեն Դենիս Վուդսայդը մանրամասնել է, որ դաջվածքների շնորհիվ օգտատերն այլևս ստիպված չի լինի որևէ գործողություն կատարելու համար գաղտնաբառ հավաքել։ Բավական կլինի միայն մոտեցնել սմարթֆոնը մարմնի վրա եղած դաջվածքին։ Նա նաև հավելել է, որ դաջվածքների առաջին նմուշներն արդեն պատրաստ են։ Դրանք ստեղծվել են Մասաչուսեթսի ինժեներների կողմից և իրենց մեջ ներառում են ճկուն էլեկտրոնային շրջանականեր, որոնք ամրացվում են օգտատիրոջ մաշկին՝ հատուկ կպչուն «կնիքի» միջոցով։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |
| |
Դիտումներ: 951 | Բեռնումներ: 0 | |