Մարգարիտ. թանկարժեք, կախարդական և առողջարար քարը
06.09.2013, 10:36
 

   kiss.am


Մարդկանց հայտնի  է մարգարտի բազմաթիվ տարատեսակներ` գետային և ծովային, տարբեր գույների և երանգների` սպիտակ, սև, կաթնագույն, ծիրանագույն և այլն: Իսկ բոլո՞րը գիտեն արտաքինով համեստ այս քարի հատկությունների մասին:



Հնուց այն համարվում էր թալիսման (հուռութք), որն իր տիրոջը սեր էր բերում, պաշտպանում էր չար աչքից և բացասական ազդեցությունից, նույնիսկ` գողերից և ավազակներից: Սակայն այն կարող էր կորցնել թալիսմանի իր հատկությունը, եթե նվիրվեր ուրիշ մարդու: Ավելին, հայտնվելով անարժան մարդու ձեռքում, մարգարիտը կարող էր փոխել գույնը, անգամ` փշրվել: Դա տեղի կունենա նաև այն դեպքում, եթե մարգարտի տերը մահանա: Այդ իսկ պատճառով այս քարը երբեմն անվանում են նաև «կարոտի արցունքներ»: 

Հին գուշակներն ու աստղագետները պնդում էին, որ մարգարիտը հարմար է հատկապես նրանց, ովքեր ծնվել են Ձուկ համաստեղության ներքո: Ոմանց կարծիքով` մարգարիտը նպաստում է նաև պայծառատեսությանը:

Այս թանկագին քարը կարող է ծառայել իբրև առողջության ցուցիչ. եթե մարգարիտը խամրում է, դա կարող է վկայել օրգանիզմի լուրջ հիվանդությունների մասին: 

Մարգարիտ պարունակող բուժամիջոցները նպաստում են նյութափոխանակությանը, մաշկային հիվանդությունների բուժմանը, ամրացնում են ատամները, սրտամկանային համակարգը, մաքրում են արյունը: Մարգարտով թրմված ջուրը բուժում է նաև կանացի մի շարք հիվանդություններ, ինչպես նաև՝ գլխային հատվածի հետ կապված հիվանդություններ` ականջացավից և գլխացավից մինչև հոգեկան խանգարումներ: Օգտակար է այդպիսի ջրով դեղ խմել, կամ էլ բուսական եփուկներ պատրաստել: Այս ջուրը կարելի է օգտագործել նաև բույսեր ջրելու համար: 

Մարգարտաթելերից պատրաստված գլխի զարդարանքը նպաստում է ներքին օրգանների մի շարք հիվանդությունների` երիկամների, փայծաղի, միզատար ուղիների, ինչպես նաև՝ ալերգիայի, տենդի, սեպսիսի, էկզեմայի, շաքարախտի և ասթմայի բուժմանը: Մարգարիտներն ունեն նաև մելամաղձոտությունը բուժող հատկանիշ:
Նրանց համար, ովքեր աչքերի հետ կապված խնդիրներ ունեն, օգտակար է նայել մարգարտին. նրա գունախաղը բարենպաստ է ազդում տեսողության վրա: 

Ի դեպ

  • Խորհուրդ չի տրվում մարգարտե զարդը այլ զարդերի հետ պահել: Այն պետք է պահել առանձին` փաթաթելով փափուկ կտորի մեջ: 
  • Մարգարիտները չպետք է մեկմեկու դիպչեն. քարերի արանքում կարելի է հանգույցներ անել: 
  • Ժամանակ առ ժամանակ խորհուրդ է տրվում մարգարիտը մի քանի ժամով դնել մաքուր ջրի մեջ, ապա չորացնել սառը տեղում: 
  • Թելը, որի վրա շարված է մարգարիտը, խորհուրդ է տրվում փոխել 2-3 տարին մեկ:
  • Եթե մարգարիտը խամրել է, ապա այն պետք է լվանալ թույլ օճառաջրում` տրորելով փափուկ կտորով, իսկ հետո ցողել մաքուր ջրով: Քարը կարելի է տրորել նաև կարտոֆ‎իլի ալյուրով. սա կանհետացնի խոնավությունը և կեղտը: 
  • Որպեսզի մարգարիտը «չծերանա», այն պետք է հաճախ կրել. մաշկի հետ շփումը «կենդանացնում է» մարգարիտը: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քրտինքը, ինչպես նաև օծանելիքի բաղադրության մեջ առկա որոշ նյութեր վնասում են մարգարտի արտաքին շերտը: Ուստի, նախքան մարգարտե զարդ կրելը, անպայման պետք է լոգանք ընդունել, իսկ օծանելիքն օգտագործել զարդը կրելուց մոտ 10 րոպե առաջ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է
Դիտումներ: 11150 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ