Կատուները յուրահատուկ «բժիշկներ» են
17.09.2014, 17:36
 

   erkusov.com

Մարդկանց հիմնականում կատվի մասին հայտնի է, որ նա ինքն իր համար զբոսնում է և միշտ ընկնում է չորս թաթի վրա: Բացի այդ, ոմանք սեփական փորձով, ոմանք էլ լսելով գիտեն, որ կատուներն օժտված են որոշ բուժիչ հատկությամբ: Ահա այսքանը: Իսկ Արևմուտքում կատվի բուժիչ ֆենոմենն ուսումնասիրում են վաղուց ու լրջորեն: Ավելին, այն լայնորեն օգտագործում են բժշկական պրակտիկայում:

 

Կատուները յուրահատուկ «բժիշկներ» են

Ինչպես Միգելը փրկեց Մարիային
Պատանի իսպանուհի Մարիան, որին հարվածել էր հարբած վարորդը, մի քանի ամիս պառկեց հիվանդանոցում կոմատոզ վիճակում: Բուժման բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելուց հետո բժիշկները դուրս գրեցին նրան, ու նա դանդաղ մահանում էր տանը: Նրան փրկեց թափառող կատուն:
- Սենյակում մութ էր,- հիշում է Մարիայի մայրը,- բայց ես հանկարծ նկատեցի ինչ-որ շարժում: Ուշադիր նայելով տեսա, որ փողոցի կեղտոտ կատուն, հարմար կուչ գալով դստերս անկողնում, զգուշորեն լիզում է նրա ձախ ձեռքի մատը: Աղջկա ձեռքը կատվի լեզվի դիպչելուց թեթևակի ցնցվում էր, ու դրանք Մարիայի առաջին շարժումներն էին, որ ես նկատեցի վթարից հետո:
Այդ օրից Միգելին (այսպես էր կատվի անունը) թույլ տվեցին ապրել Մարիայի սենյակում: Նա ժամանակ առ ժամանակ բաց պատուհանից հեռանում էր, բայց հաճախ պառկում էր աղջկան հպված և հոգատարությամբ լիզելով նրա մատները: Միգելի առաջին այցելությունից ութ օր հետո Մարիան դուրս եկավ կոմայից և յոթ ամսվա ընթացքում առաջին անգամ խոսեց: Ապա ապքինումն արագ ընթացավ…
Կատուների տերերը սիրում են ամեն կարգի պատմություններ պատմել իրենց չորքոտանիների վարքի մասին: Եթե տերը հիվանդացել է, ապա կատուն միշտ ձգտում է պառկել նրա կողքին, ընդ որում որքան հնարավոր է մոտ ցավոտ տեղին, ցավող լյարդին, այտուցված ուսին, «ծակող» ականջին... Դևիդ Գրինի «Անհավանական կատուները» գրքում նկարագրված Մարիայի՝ դեպի կյանք վերադառնալու և համանման պատմությունները թեպետ տպավորիչ են, բայց, այնուամենայնիվ, բժիշկների համար հայտնություն չէին:


«Կատվաբուժության» քառորդ դար


70-ականների կեսերին Արևմուտքում կատուներին սկսեցին ավելի հաճախակի օգտագործել ոչ միայն ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում, այլև հատուկ բուժական հաստատություններում և անգամ ուսումնական հաստատություններում մտավոր հետամնաց երեխաների, թմրամոլների, հարբեցողների համար, ծերանոցներում: Նրանք օգնել են լուրջ հոգեկան հիվանդությունների, սրտի արատների և անգամ արյունազեղումների, կաթվածների ու մեխանիկական տրավմաների հետևանքով ուղեղի վնասվածքների ժամանակ:
Կատուներն այնքան են հաստատել բուժելու իրենց համբավը, որ նրանց սկսել են հատուկ բուծել հիվանդության կոնկրետ ձևերին համապատասխան բազմացման համար կենդանիներին ընտրելով ըստ խառնվածքի բնույթի ու անհատական բնութագրերի:
Այսօր մասնագետները համոզված են. ընտանի կենդանիների բոլոր տեսակները ունենում են թերապևտիկ ազդեցություն: Բայց, այնուամենայնիվ, «ամենահմուտ բժիշկների» ցուցակը գլխավորում է կատուն:


Ինչո՞ւ հենց նա: Օրինակ շունը համարվում է ավելի հավատարիմ և նվիրված բարեկամ, քան կատուն, որը զբոսնում է ինքն իր համար: Պարզվում է, հենց այդ ազատասեր, անկախ բնավորությունն է կատուներին դարձնում ավելի արդյունավետ բժիշկներ, քան մարդու մյուս բոլոր չորքոտանի, թռչող և սողացող բարեկամները:


Հետադարձ կապի ֆենոմենը


Ամերիկացի բժիշկ Մարսել Հեյմանը կարծում է, որ մարդու զգացմունքների նկատմամբ շների զգայունությունն ու ընկալունակությունը նրանց դարձնում է չափից ավելի խոցելի և տիրոջ տրամադրությունից ու առողջական վիճակից կախված: Օրինակ՝ տեր-նևրոտիկը ոչ միտումնավոր շանն է փոխանցում իր սարսափները, իր բացասական էներգիան և դրանով իսկ խարխլում է նրա նյարդային համակարգը:
Կատվի դեպքում այլ է: Այն մարդու տրամադրությանը չի տրվում, չի վարակվում նրա հիվանդություններով: Մասնագետները համակարծիք են, որ կատուների բուժիչ ուժի արմատները բավական խորն են: Դրանք դեռևս մինչև վերջ պարզված չեն, սակայն ակնհայտորեն պայմանավորված են մարդու և կատվի միջև բացառիկ հոգեբանական փոխադարձ կապով: Չէ՞ որ երբ կատուն նոր տիրոջն է ընդունում, նրան է նվիրում իր սերը, նրանց միջև ծագում է առանձնահատուկ էներգետիկ կապ:


Շատերն իրենց վրա փորձած կլինեն. կատուն ձգտում է լիզել տիրոջ վերքերը և թարախակալումները: Անգամ կապտուկն արագ է անցնում, երբ կատուն այն լիզում է: Սա բացատրվում է այն բանով, որ կատվի թուքն օժտված է մանրէասպան հատկություններով: Բայց ամենագլխավորն այն է, որ մեր մռռանները օժտված են մի հատկությամբ, որը պետք է կոչել հպվելու վարպետություն:

 

Կատուները յուրահատուկ «բժիշկներ» են


Լեզուն հանում է սթրեսները


Շատերը, հավանաբար, նկատած կլինեն, որ Արևելքի մարդկանց քայլվածքը մեղմ է, կատվի նման: Կարծես թե, բուժման մեթոդներն էլ են այստեղ նման:
Մարդու մաշկը չափազանց զգայուն է (640 հազար ընկալիչ), և հատկապես ճգնաժամային պահերին այն կարիք ունի նուրբ հպվելու, ինչն էլ անում է կատուն: Գոյություն ունի մի վարկած, որ այդուհանդերձ նա իր վրա է վերցնում մարդու բացասական կենսադաշտը:
Կամ, օրինակ, լիզելը: Կատուն լիզում իր ձագերին ոչ միայն նրա համար, որ նրանց լվանա, այլև (ինչն ավելի կարևոր է), օրգանիզմի գլխավոր համակարգերը արյան շրջանառությունը, մարսողությունը, նյարդային համակարգը լավագույն վիճակում պահելու համար: Իսկ դրա համար լիզելը հրաշալի խթանիչ է, որը նման է ճապոնական մերսմանը կամ չինական ասեղնա-բուժությանը:
Ընդհանրապես, կատվի լեզուն բացառիկ գործիք է: Շատերը, հավանաբար, իրենց վրա զգացած կլինեն նրա խորդուբորդ մակերևույթի ներգործությունը: Այդ լեզուն ստիպում է թուլանալ, խանդաղատանքով լցվել, ծնում է պատասխան քնքշանք:


Մի խոսքով, կատուն շոշափողական թերապիայի «բարձրակարգ մասնագետ» է: Այս առումով նրա որակավորումը մրցույթից դուրս է: Ազդելով մաշկի վրա կատվի լեզուն կարող է ոչ միայն հանել նյարդային լարվածությունը, այլև կանխել էմոցիոնալ սթրեսները:


Չորքոտանի գերոնտոլոգ


Հաստատված է. տարեց մարդիկ, եթե նրանց տանը կատու կա, ավելի հազվադեպ են բժիշկ կամ «շտապօգնություն» կանչում: Եթե կատու չկա, նրանց հաճախ են տանջում գլխացավերը և սրտի նոպաները:
Մի անգամ թոշակի տարիքի մի կին, հիվանդանոցի ուղեզրով պոլիկլինկիայից վերադառնալիս, պուրակում գտնում է խեղճ, մլավող, ինչ-որ մեկի կողմից ծեծված կատու: Նա կատվին բերում է տուն և սկսում խնամել: Որոշ ժամանակ անց այդ կինն սկսում է իրեն ավելի առույգ զգալ, ախորժակը բացվում է, անցնում են սրտի ցավերը: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցի կարիք այլևս չի զգացվում:


Ամերիկացի բժիշկներ Ահարոն Քաթչերը և էրիկա Ֆրիդմանը ուսումնասիրելով, թե ինչպես Է մենակությունն ազդում սրտի նոպաներից հետո վերականգնման պրոցեսի վրա, հայտնաբերել են. կենդանիներ ունեցողների խմբում մահացությունը ցածր Է: Ու նրանց ապաքինումն էլ զգալի արագ Է ընթանում: Պարզվեց, երբ հիվանդներն սկսում են զբաղվել իրենց չորքոտանի սիրելիների հետ, նյարդային լարվածությունը այնքան Է նվազում, որին սովորաբար հնարավոր Է հասնել ռելաքսացիայի վարժությունների և մտավարժանքների մեկ ամսվա կուրսից հետո: Կատուների մասին հոգատարությունն ասես առաջացնում Է փոխադարձության արդյունք. այս կենդանիները միայն իրենց հայտնի եղանակներով վերականգնում են հիվանդների կորցրած ինքնավստահությունը, վերածնում են ճիշտ ինքնագնահատականի ունակությունը, արթնացնում են ակտիվությունը, ապրելու ցանկությունը…

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է, առողջարան
Դիտումներ: 1793 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ