Կարճահասակները` նշանավոր
18.03.2014, 23:32
 

   kiss.am

Մեկ մետր 55սմ հասակ ունեցող մարդիկ սովորաբար ունենում են արտակարգ ունակություններ, անսպառ էներգիա, հաղթանակի հասնելու մեծ ձգտում: Նապոլեոնը, օրինակ, հակառակ իր կարճ հասակին, միշտ ձգտում էր բարձր պաշտոնների, նվաճողական խառնվածք ուներ և հենց այդ արժանիքներով  էլ մտավ պատմության մեջ: 

 
Կարճահասակները` նշանավոր

Հոգեբանները հենց Նապոլեոնին են պարտական հետազոտելու համար մարդու վարքագծի դրդապատճառները, որոնցում պարզաբանվում էր ցածրահասակ տղամարդկանց ձգտումը դեպի փառքը, հարստությունը, իշխանությունը և հաջողությունը: Նրանք դա կոչեցին «նապոլեոնյան կոմպլեքս»:

Նմանատիպ մարդկանց ցուցակը գլխավորում են Ֆրիդրիխ Մեծը, Մոցարտը, Ազնավուրը, Հերբերտ Ֆոն Կարայանը, Լենինը, Շմիդտը, Չապլինը, Օնասիսը և շատ ոիրիշներ:

Դեռ վաղ հասակում կարճահասակ տղաներն ըմբռնում են, որ հաջողության կհասնեն ո'չ մկանների, ո'չ էլ բռունցքների շնորհիվ, եթե խելացի են և ունեն մեծ հավակնություններ:

Միգուցե հենց այդ բնավորության բարդույթը, գումարած դերասանական ունակությունները, ի հայտ բերեցին այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են հռչակավոր Դասթին Հոֆմանը, Ալ Պաչինոն, Մարլոն Բրանդոն և բոլորի կողմից սիրված Լուի դե Ֆյունեսը:

 Ժան Կլոդ Վան Դամը, չնայած իր կարճահասակ լինելուն, ամերիկյան կինոյի աստղերից մեկն է, սակայն մինչև այժմ նա ցավագին է վերաբերվում իր հասակին` կողքին տեսնելով հոլիվուդյան սուպերմեն Առնոլդ Շվարցենեգերին (1,88մ):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կարճահասակ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում և ավելի երկարակյաց են:

 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է
Դիտումներ: 1925 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ