Ինչպե՞ս ոսկի ստեղծել
13.09.2015, 00:19
 

   Kiss.am

Պարզվում է, որ ալքիմիկոսների բազմադարյան երազանքը՝ ամեն մի ոչ թանկարժեք մետաղից ստանալ ոսկի, իրականանալի է: Սակայն դա հնարավոր է միայն միջուկային քիմիայի օգնությամբ: Հայտնի է, որ միջուկային ռեակտորի մեջ մի տարրը կարող է փոխակերպվել մեկ այլ տարրի, օրինակ՝ ուրանը՝ պլուտոնի, ծծումբը՝ քլորի, երկաթը՝ նիկելի: Միջուկային ռեակտորում կարելի է «պատրաստել» նույնիսկ արհեստական ոսկի:

 

Ինչպե՞ս ոսկի ստեղծել

Այսպիսի ոսկի ստացել են ամերիկացի մի խումբ ֆիզիկոսներ 1947 թվականին: 100 մգր. հումքից ստացվել է 35 միկրոգրամ ոսկի: Այս նմուշը կարելի է տեսնել Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում: Առավել մատչելի եղանակ է համարվում ոսկու հարևան տարրերի իզոտոպների ռադիոակտիվ մշակումը: Ոսկու հարևան տարրերն են պլատինը և սնդիկը: Իհարկե, պլատինից ոսկի ստանալն անիմաստ է, քանի որ այն թանկ է ոսկուց: Ոսկի-197-ը (ոսկու միակ կայուն իզոտոպը) կարելի է ստանալ սնդիկ-197-ից բետա ճառագայթների օգնությամբ:

Այս ամենը բավականին դժվար և թանկ գործընթաց է, քանի որ ստացված ոսկին պետք է առանձնացնել նուկլիդների և մի շարք կայուն իզոտոպների միջից: Արդյունքում ստացված ոսկու ինքնարժեքն ահռելի թիվ է կազմում, այդ իսկ պատճառով նրա արդյունաբերությունը շահավետ չէ: Իսկ ուրիշ միջուկային ռեակցիաների օգնությամբ ստացվում են ոչ կայուն ոսկու իզոտոպներ, որոնք երկար կյանք չունեն: Դրանք իրենց տեսքով չեն տարբերվում բնական ոսկուց, բայց մի քանի օրից ոչ կայուն ոսկու իզոտոպները վերածվում են սնդիկի «ջրափոսի»:


Подпишитесь на доски (Հետաքրքիր) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Սա հետաքրքիր է
Դիտումներ: 780 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ