05.09.2015, 00:06 | |||||||
![]()
  Kiss.am Կակտուսները պատկանում են սուկկուլենտների ընտանիքին: Այս անվանումն առաջացել է լատիներեն «succus»-հյութ և «lentus»-երկարատև բառերից: Կակտուսները հիմնականում անապատային բույսեր են, այդ իսկ պատճառով ուժեղ արևահարվում են և գրեթե միշտ մնում են առանց ջրի: Ջրի պակասը նրանք լրացնում են իրենց կուտակած պաշարներից:
Ցանկացած պատեհ առիթ ջրով «վերալիցքավորվելու» համար կակտուսներն օգտագործում են 100 %-ով: Կակտուսների ցողունը ծառայում է որպես ջրի «մառան»: Իսկ ցողունի վրայի բարակ թավշե շերտը դանդաղեցնում է գոլորշիացումը՝ դրանով խնայելով ջրի պաշարները: Կակտուսները շատ անապատաբնակների համար ծառայում են որպես ջրի կենսատու աղբյուր: Այդ պատճառով հաճախ կակտուսներին հարկ Է լինում «փրկել իրենց կաշին»: Դրա համար էլ գոյություն ունեն փշերը (տարբեր ձևերի), որոնք կատարում են պաշտպանական ֆունկցիա: Որոշ անապատաբնակ ցեղեր կակտուսներն օգտագործում են որպես ցանկապատ, այն ապահով է և պարունակում է ջրի պաշար: Քիչ չեն այն դեպքերը, երբ անապատում մոլորված զբոսաշրջիկների կյանքը փրկել է կակտուսի կենսատու հեղուկը: 5 мифов о кактусах. Почему нельзя ставить у монитора? Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 716 | Բեռնումներ: 0
| | |