| 23.01.2016, 18:54 | |||||||
Հյուսիսային Կորեան աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, որի վերաբերյալ արտաքին աշխարհին խիստ սահմանափակ տեղեկություններ են հայտնի։ Անշուշտ, շատերին կհետաքրքրի, թե ինչպիսին է իրական Հյուսիսային Կորեան, որը երբևէ չի ցուցադրվում հեռուստացույցով և որի մասին շատ քչերը պատկերացում ունեն։
Fishki.net կայքն ուշագրավ ֆոտոշարքի միջոցով որոշել է բացահայտել այդ երկիրը` իր բոլոր առանձնահատկություններով.
Հյուսիսային Կորեայում էլ են մարդիկ զբաղվում սերֆինգով
Երկրի ամենամեծ քաղաքների առավելություններից մեկն այն է, որ փողոցները մշտապես ազատ են ու խցանումներ չկան:
Շատերը կարծում են, որ հյուսիսկորեացիները հագնում են միայն գորշ կիսազինվորական հագուստ, սակայն դա այդպես չէ: Այստեղ կարելի է հանդիպել ինչպես դասական, այնպես էլ ավանդական գույնզգույն տարազներ կրող մարդկանց:
Այս երկրում ֆուտբոլն անչափ տարածված ու սիրված մարզաձև է:
Ահա ինչպիսի տեսք ունի հյուսիսկորեական սուպերմարկետը
Առևտրի կենտրոններից մեկի ներսում
Ճաշարան` սուպերմարկետի ներսում
Հագուստի խանութ
Երկրում կա նաև կաթոլիկ եկեղեցի։
Ահա այսպիսի գունազարդ բրոշյուրների միջոցով երեխաներին պատմում են, որ չի կարելի խաղալ չպայթած ամերիկյան արկերի ու ռումբերի հետ: Ի դեպ, իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում երեխաների շրջանում հակաամերիկյան քարոզչություն տարածելու հարցին։
Երկիրը ներքին շուկայի համար արտադրում է սմարթֆոններ:
Իսկական հյուսիսկորեական գարեջրատուն
Իսկ փողոցային ֆասթֆուդն այսպիսի տեսք ունի
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 696 | Բեռնումներ: 0
| | | |||||

















