26.06.2015, 11:23 | |||||||
![]() Էյֆելյան աշտարակը (ֆր.՝ La Tour Eiffel) կառուցվել է 1887-1889 թվականներին։ 1889 թվականի մարտի 31-ին Փարիզում տեղի է ունեցել Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը: Աշտարակի բարձրությունը 320 մետր է: Այն ունի 3 հարթակ` 57, 115 և 274 մետր բարձրություններով: Աշտարակն այցելուների համար բաց է ամեն օր:
Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր։ Ճարտարապետն այն կոչել է «300 մետրանոց աշտարակ», ներկայումս այն կոչում են նաև «Ֆրանսիայի երկաթե տիկին»։ Աշտարակի ծանրությունը 10000 տոննա է։ Գուստավ Էյֆելի պատվին աշտարակն անվանվել է Էյֆելյան։ Ֆրանսիացի հանճարեղ ինժեներ Գուստաֆ Էյֆելն աշտարակը ստեղծելիս չէր էլ կարող պատկերացնել, որ այն կգոյատևի 100 տարի: Ի սկզբանե նախագիծը հաշվարկված էր 20 տարվա համար և կառուցվել է որպես Համաշխարհային ցուցահանդեսի նմուշ: Մրցույթին ներկայացված բազմաթիվ նախագծերից հաղթել է Էյֆելի նախագիծը: Նրա վրա էլ դրվել է Էյֆելյան աշտարակի կառուցման պատասխանատվությունը: Էյֆելյան աշտարակը կառուցվել է բարձր որակի պուդլինգային երկաթից: Շինարարության ժամանակ օգտագործվել է 9441 տոննա եռակցող երկաթ: Էյֆելյան աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կապույտ, սպիտակ և կարմիր։ Այժմ աշտարակը ներկված է բրոնզի երեք երանգներով: Ներկը թարմացվում է յուրաքանչյուր յոթ տարին մեկ: Չնայած տեխնիկական առաջընթացին՝ աշտարակը մինչև այժմ ներկում են սովորական վրձինների օգնությամբ: Эйфелева башня в Париже Достопримечательность Франции
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 776 | Բեռնումներ: 0
| | |