04.08.2014, 20:28 | |||||||
![]() Սուրճը որպես նախընտրելի ըմպելիք, շատ ավելի երիտասարդ է, քան թեյը: Ինչպես գիտնականներն են պնդում, առաջին անգամ այս ըմպելիքը իր տեղը գտավ Եթովպիայում: Չորրորդ դարում եթովպիական գաղութների բնակիչները, որոնք հիմնականում Եմենում էին հաստատվել, իրենց հետ բերեցին սրճի ծառ, որն էլ հիմք դրեց սրճի աճեցմանը: Այդ ընթացքում Եմենը գնվում էր առևտրական ճանապարհների կենտրոնում և մյուս մթերքների հետ հավասար Մոկկո նավահանգստում ներմուծվում էր արաբական երկրներ: 14-դարի առաջին կեսերին սուրճը հայտնվեց նաև Թուքիայում: Առաջին սրճարանը Ստամբուլում բացվեց 1654-ին և մի քանի տարվա ընթացքում սրճարանները տարածվեցին ամբողջ երկրով: Եթե Ստամբուլում առաջին սրճարանը բացվեց 1654 թվականին, ապա անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում արդեն 1652 թվականին բացվել էր առաջին սրճարանը: Շատ հետաքրքիր գովազդով էր ներկայանում սրճարանը: Այն արտահայտում էր հետևյալ միտքը. «Սուրճը թարմացնում է միտքն ու հոգին, սիրտն ուրախությամբ է լցնում …» և այլն: Այս գովազդը այնպես էր հրապուրել անգլիացիներին, որ արդեն 1693թ-ին մառախլապատ երկրամասում գործում էր 3000 սրճարան: Մյուս երկրների ժողովուրդները այս ըմպելիքի հանդեպ նույնպես անտարբեր չմնացին: 1672թ-ին Փարիզում Սեն-Ժերմենի հրապարակում գործող ժամանցի վայրերից մեկում նույնպես սկսեցին պատրաստել սուրճ օշարակից: Արդեն 18-րդ դարում սուրճ սկսեցին օգտագործել Ամերիկա մայրացամաքի երկրներում: Ռուսաստանում սուրճ սկսեցին օգտագործել 1665 թվականին: Շուրջ 30 տեսակի սուրճ գոյություն ունի, բայց այս 30 տեսակներն էլ իրենց հերթին առաջացել են սուրճի 4 հիմնական տեսակներից, որոնք են Արաբիկան, Ռոբուստան, Լիբերիկան, Էկսցելեսիան:
Սուրճ պատրաստելու տարբեր եղանակներ կան, որոնք միևնույն նպատակն են հետապնդում՝ հնարավորինս համեղ սուրճ պատրաստել, որպեսզի բոլորը գոհ լինեն:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3266 | Բեռնումներ: 0
| | |