Հետաքրքիր փաստեր ձախլիկների մասին
18.02.2014, 01:04 | |||||||
![]()
  kiss.am ![]() 1. Տղամարդիկ ավելի հաճախ են լինում ձախլիկ, քան կանայք: 2. Մարդկանց 10-12%-ը ձախլիկ է: 3. "Ձախլիկների" օրը նշվում է օգոստոսի 13-ին: Այս տոնը նշվում է 1992թ-ից: 4. Նյու Յորքի Սեյնթ Լոուրենս համալսարանի կողմից անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ձախլիկների մեջ մտավոր բարձր զարգացածություն ունեցողները 140-ով շատ են` աջլիկերի համեմատությամբ: 5. Մայրերը, որոնց տարիքը գերազանցում է 40-ը, ավելի հավանական է, որ լույս աշխարհ բերեն ձախլիկ երեխա` համեմատած 20-ամյա մայրերի հետ: 6. Էսկիմոսների մոտ ամեն ձախլիկ համարվում է կախարդ: Մարոկկոյում ձախլիկներին անվանում են s'da (նշ.` սատանա): Ինկերի մոտ ձախլիկները ունակ են բուժել հիվանդներին: 7. Շատ մահմեդական երկրներում մարդկանց արգելում են ուտել ձախ ձեռքով, որը համարվում է "ոչ մաքուր": Անգամ ձախ ձեռքի ցույց տալը հասարակական վայրերում օրենքով արգելվում է որոշ մուսուլմանական երկրներում, այդ թվում` Սաուդյան Արաբիայում: 8. Հետազոտությունները ցույց են տվել, որ ձախլիկները ավելի տաղանդավոր են մաթեմատիկայում և ճարտարապետությունում: 9. Ձախլիկությունը անցնում է ժառանգաբար: 10. Ուղեղի աջ և ձախ մասի միջև կապն ավելի արագ է ձախլիկների մոտ: 11. Պատմականորեն համարվում է, որ ձախ մասը ավելի թույլ է. ավելի "կանացի" է: 12. Ժամանակից շուտ ծնված երեխաները հավանաբար կլինեն ձախլիկներ: Նորածինները, որոնք Апгар սանդղակով ստացել են ցածր միավորներ, հաճախ լինում են ձախլիկներ: 13. Գիտնականները պարզել են, որ ձախլիկները ավելի ուշ են հասունանում, քան աջլիկները: 14. Միայն մարդկության 1%-ն է ընդունակ գրել 2 ձեռքով էլ: 15. Հետազոտությունները պարզել են, որ եթե ձախլիկը վնասի իր դոմինանտ ձեռքը, ապա ավելի շուտ կսովորի օգտագործել մյուսը, քան աջլիկները: 16. Գիտնականները պարզել են, որ ձախլիկի ուղեղը վատ զգացմունքները ընդունում է բուռն: 17. Երբ նորածնին դնում են փորիկի վրա, աջլիկները թեքում են գլուխը աջ, իսկ ձախլիկները` ձախ: 18. Հայտնի ձախլիկներ էին Չարլի Չապլինը, Փոլ Մաքարթնին, Բիլ Գեյթսը, Մարկ Տվենը, Մոցարտը, Հուլիոս Կեսարը, Լոենարդո դա Վինչին և այլք: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 987 | Բեռնումներ: 0
| | |