Եվրոպայի ամենամեծ թիթեռը
18.02.2014, 21:50 | |||||||
![]()
  kiss.am Գարնանը և ամռանը Հայաստանի տափաստաններում, մարգագետիններում, անտառներում և այլուր ծաղկից ծաղիկ են թռչում գույնզգույն ու խայտաբղետ թիթեռներ, որոնցից է մրգահավաթիթեռը կամ տանձենու սատուրնիան: ![]() Դա արտակարգ խոշոր ու չափազանց գեղեցիկ թիթեռ է, իր չափերով ամենամեծն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Եվրոպայում: Նրա թևերի բացվածքը հասնում է 14-16 սմ-ի: Մրգահավաթիթեռ է անվանվում, քանի որ թևերի վերին անկյունում կրում է մինչև 1,5 սմ տրամագծով բազմերանք խալեր` «աչքեր», որոնք նման են մրգահավի պոչի փետուրների վրայի «աչքերին»: Մրգահավաթիթեռի «աչքերը» արտաքինից շրջապատված են սև օղակով, որի ներսում գտնվում է լուսնաձև մի նկար` ծածկված արծաթագույն թեփուկներով: «Լուսնյակը» իր հերթին շրջափակված է նախ` բաց շականակագույն. ապա` կարմրագորշավուն օղակներով: Առաջին զույգ թևերը շականակագույն են` երիզված բաց գույնի գեղեցիկ շերտերով: Առաջնակուրծքը պատված է սպիտակավուն, ապա` մուգ գորշավուն մազմզուկներով: Բեղիկները դեղնավուն են: Այս թիթեռի թռիչքը դիտվում է մայիս-հունիս ամիսներին: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1822 | Բեռնումներ: 0
| | |