Եղե՞լ են արդյոք ամազոնուհիներ
05.09.2014, 13:00
 

   Kiss.am


Շատերին է հուզել այն հարցը, թե արդյոք ամազոնուհիներ գոյություն ունեցել են: Ովքե՞ր են նրանք: Որտե՞ղ է եղել նրանց թագավորությունը:

Եղե՞լ են արդյոք ամազոնուհիներ

Համաձայն լեգենդի՝ իգական սեռի այդ ռազմաշունչ ներկայացուցիչները տարվա մեջ մեկ անգամ են շփվել հարևան ցեղերի տղամարդկանց հետ, որպեսզի շարունակեն իրենց սերունդը: Նրանք դաստիարակել են միայն իգական ժառանգներին, այրել են աղջիկների աջ կուրծքը, որպեսզի այն չխանգարի ձգել աղեղնալարը: «Ամազոնուհի» բառը հենց այդպես էլ թարգմանվում է՝ «անկուրծք»: Դեռ մանկուց ամազոնուհիներն աղջիկներին, ինչպես սպարտացիները արու զավակներին, նախապատրաստել են մարտական սխրանքների համար:

Այս անվեհեր, համարձակ կանանց ցեղերի դեմ դժվարությամբ են մարտնչել նույնիսկ այնպիսի մեծ հերոսներ, ինչպիսիք էին Թեսևսը, Հերակլեսը, Աքիլլեսը և, ի վերջո, հենց ինքը՝ Ալեքսանդր Մեծը:

Ամազոնուհիների զորքի մասին տեղեկությունների կարելի է հանդիպել մ.թ.ա. 1-ին դ. պատմության էջերում: Ճակատամարտերի ժամանակ սկզբում նրանք գնում էին տղամարդ մարտիկների հետևից՝ բղավելով, սուլելով, ոգևորում էին կռվողներին և անխնա ծաղրում ու վիրավորում էին նրանց, ովքեր փորձում էին փախուստի դիմել: Երբ մ.թ.ա. 510 թ. Սպարտացիները նվաճել Էին Արգոս քաղաքը, և այնտեղ չէր մնացել ոչ մի տղամարդ, զինված դիմադրություն ցույց տվեց կանանց զորքը՝ բանաստեղծ ամազոնուհի Թելեսիայի ղեկավարությամբ: Նրանք ոչ միայն հաղթեցին, այլև ազատագրեցին կալանված տղամարդկանց: Եվ սա Թելեսիայի զորքի անթիվ սխրագործություններից միայն մեկն է, որ հասել է մեզ:

Որոշ գիտնականների կարծիքով՝ ամազոնուհիների թագավորությունում կանայք հասել են գերագույն իշխանության և ազատականացման: Ոմանք էլ, սակայն, ժխտում են նման պետությունների իրական գոյության հնարավորությունն անգամ՝ այդ ամենը համարելով երևակայության ծնունդ, առասպել, որտեղ փոխաբերականորեն խտացվել են սարսափելի այրանման կանանց, նրանց ցանկասիրության, արյունռշտության մասին պատկերացումները:

Մի շարք այլ պատմաբաններ, սակայն, առարկում են. «Կասկածից վեր է, որ ամազոնուհիների մասին հույների միջոցով մեզ ավանդված լեգենդները ոչ այլ ինչ են, քան առասպելներում պահպանված և նրանց կողմից հարստացված արձագանքը այն վաղնջական ժամանակների, երբ կինը գրավել է շատ ավելի բարձր
դիրք, և երբ գոյություն է ունեցել կին աստվածուհիների պաշտամունքը»:


Եղե՞լ են արդյոք ամազոնուհիներ

Հնում հույների համար նման ինքնուրույն իգական թագավորության գոյությունը կասկած չէր հարուցում: Նրանց մշակույթի, պատմության, կրոնական պատկերացումների, լեգենդների և առասպելների վրա ոչ պակաս չափով ազդել է հույն հերոսների պայքարր ամազոնուհիների դեմ:

Թեպետ ժամանակակից հնագիտությանը մինչև օրս չի հաջողվել հայտնաբերել ամազոնուհիների հնագույն թագավորության բուն վայրը, բայց շատ հետաքրքիր է, որ հենց Կովկասում, որտեղից, ըստ Հոմերոսի, ծնունդ են առել ամազոնուհիները, ազգագրագետները հայտնաբերել են մեծ թվով ռազմիկ կանանց գերեզմանների մնացորդներ՝ հանդերձանքով ու զենքով: Ամազոնուհիների նմանատիպ գերեզմաններ հայտնաբերել են նաև Միջին Ասիայում, Աֆրիկայում և Արաբական թերակղզում:

Այս ամենը շատ հնագետների և ազգագրագետների ստիպում է պնդել, որ ամազոնուհիների մասին առասպելները ոչ միայն զուրկ չեն պատմական ճշմարտացիությունից, այլև բավականաչափ արժանահավատ են:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է
Դիտումներ: 2446 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ