Ծաղիկների լեզուն
16.11.2013, 14:34 | |||||||
![]()
  kiss.am Դեռ վաղ ժամանակներից հայտնի է, որ ամեն ծաղիկ ունի իր խորհուրդը, և ձեզ նվիրված ծաղիկներից կարելի է գուշակել նվիրողի ցանկությունները, սպասելիքները և, իհարկե, զգացմունքները: ![]() Եվ այսպես, եթե ձեզ նվիրում են. Վարդագույն վարդ` Կատարյալ երջանկություն Կարմիր վարդ` Ես քեզ սիրում եմ Սպիտակ վարդ` Անմեղություն, մաքրություն Կարմիր վարդակակաչ` Հավատա և վստահիր ինձ Դեղին վարդակակաչ` Քո ժպիտն արևային լույս է Քաջվարդ (պիոն)` Ամենայն բարիք եմ ցանկանում Յասաման` Հավատ, հույս, իմաստություն Շուշան` Դու իսկական ընկեր ես Խոլորձ (օրխիդեա)` Խոնարհվում եմ Ձեր առաջ Քրիզանթեմ` Փորձենք հասկանալ միմյանց Նարգիզ` Եկեք պարզապես շփվենք Իսկ նրանց, ովքեր հաճախ են ծաղիկներ գնում, խորհուրդ ենք տալիս հետևել, որ. Ծաղկեփունջը պատրաստվի թարմ ծաղիկներից և Ձեր ներկայությամբ: Աշխատեք չգնել պատրաստի ծաղկեփնջեր. դրանց մեջ կարող են լինել տարբեր որակի և թարմության ծաղիկներ: Մի΄ գայթակղվեք անբնական գույների (նարնջագույն, կապույտ, կանաչ) վարդերով և մեխակներով: Շատ հավանական է, որ դրանք հատուկ ներկանյութի մեջ դրված ոչ թարմ ծաղիկներ են: Վարդակակաչները, յասամանները և մեխակները երկար ժամանակ թարմ կմնան, եթե պահեք շատ սառը ջրում: Կարելի է նույնիսկ սառույցի կտոր ավելացնել: Վաճառողները վարդերը պահում են հատուկ լուծույթում, ինչի պատճառով էլ դրանց թարմ տեսքը տանը շատ շուտ վերածվում է թառամածի: Թեև արտասահմանից բերված ծաղիկները հաճախ ավելի գեղեցիկ են, աշխատեք ընտրել տեղականներից, քանի որ դրանք ավելի թարմ են: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 5744 | Բեռնումներ: 0
| | |