Աշխարհի արարման մասին քիչ հայտնի 10 առասպելներ
09.01.2016, 06:39
 

   Barometer.am

Աշխարհի արարման մասին քիչ հայտնի 10 առասպելներ

Աշխարհի արարման մասին կան որքան հանրահայտ, այնքան էլ՝ քչերին հայտնի պատմություններ, որոնք ստեղծվել են տարբեր ժողովուրդների կողմից դեռ վաղնջական ժամանակներում:

Պան-Գուի առասպելը

Աշխարհի արարման մասին չինական լեգենդներից մեկը հսկա մարդու՝ Պան-Գուի մասին է: Ժամանակին Երկինքն ու Երկիրն այնքան մոտ էին իրար, որ խառնվել էին իրար և դարձել մեկ ընդհանուր սև զանգված: Այդ զանգվածը նման էր ձվի, որի մեջ միլիոնավոր տարիներ ապրում էր Պան-Գուն:
Բայց մի օր այդ կյանքը հոգնեցներ նրան, և նա դուրս եկավ ձվից՝ ջարդելով այն երկու մասին: Այդ մասերը հետագայում դարձան Երկիրն ու Երկինքը: Ինչպես կենդանի ամեն էակ, Պան-Գուն նույնպես մահկանացու էր: Մահից հետո նրա ձայնը վերածվեց ամպրոպի, մաշկն ու ոսկորները՝ հողի, իսկ գլուխը վերածվեց տիեզերքի: Այդպես հսկայի մահը կյանք տվեց ամեն ինչին:


Սև աստված և Սպիտակ աստված

Սա սլավոնների ամենակարևոր առասպելներից է, որը պատմում է Բարու և Չարի՝ Սպիտակ և Սև աստվածների պայքարի մասին: Ամեն ինչ սկսվեց այսպես. երբ շուրջբոլորը միայն ջուր էր, Սպիտակ աստված որոշեց ցամաք ստեղծել և իր ստվերին՝ Սև աստծուն, ուղարկեց ամեն սև գործ անելու: Նա ամեն ինչ ըստ կարգի արեց և ստեղծեց ցամաքը, բայց, քանի որ եսասեր ու հպարտ էր, չցանկացավ կիսել ցամաքը Սպիտակ աստծո հետ և որոշեց խորտակել նրան ջրում: 
Բայց Սպիտակ աստված հաջողությամբ խուսափում է այդ ճակատագրից, դեռ ավելին՝ տեսնելով, որ ցամաքը գնալով տարածվում է, կարողանում է իմանալ այդ տարածման գաղտնիքը և կանխել ջրի հաշվին ցամաքի տարածումը: Այդ նպատակով Սպիտակ աստված ստեղծում է մեղու, ով հետևում է Սև աստծուն և պատմում Սպիտակին նրա բոլոր քայլերի և մտադրությունների մասին: Իմանալով այդ ամենը՝ Սև աստվածն անիծում է Սպիտակին. իրեն լրտեսելու համար վերջինս մշտապես պետք է սնվեր միայն մեղվի մեղրով: Իմանալով դրա մասին՝ Սպիտակ աստված մեղրը քաղցր է դարձնում և հաճույքով ուտում այն: 
Տարօրինակ է, բայց այն մասին, թե ինչպես են առաջացել մարդիկ, առասպելը լռում է:

 


Հայկական դուալիզմ

Հայկան առասպելները նույնպես պատմում են երկու սկզբերի մասին, այս անգամ՝ արական և իգական: Երկինք ու Երկիրը մարդ ու կին են, որոնց բաժանել է օվկիանոսը: Իսկ ցամաքն իր պոզերի վրա է պահում մի հսկա ցուլ, որը, շարժվելով, առաջացնում է երկրաշարժ:


Սառցե հսկայի մասին սկանդինավյան առասպել

Թվում է, թե չինացիները և սկանդինավներն ընդհանուր ոչինչ չունեն, բայց երկուսն էլ ունեն առասպել հսկայի մասին: Սկանդինավների հսկան Իմիռն էր, ով սառցից էր: Մինչև նրա առաջացումն աշխարհը բաժանված էր երկու մասին՝ կրակի և սառույցի: Իսկ նրանց արանքում քաոսն էր, որից էլ ստեղծվել էր Իմիռը:
Իմիռից են առաջացել առաջին տղամարդն ու կինը, ովքեր ունեցան երեք տղա, ովքեր աստվածներ էին: Սակայն նրանք որոշում են սպանել Իմիռին և նրանից աշխարհ ստեղծել: Իմիռը ոչինչ չկարողացավ անել, և նրա արյունիս առաջացան ծովերն ու օվկիանոսները, գանգից պատրաստվեց երկնակամարը, իսկ ուղեղից՝ ամպերը: Այս նոր աշխարհում էլ բնակվեցին աստվածները, և երբ ծովի ափին երկու գեղեցիկ ծառ ծաղկեց, նրանցից էլ ստեղծեցին մարդկանց՝ սկիզբ դնելով մարդ-տեսակին:


Գնդերի մասին հունական առասպելը

Հին շատ ժողովուրդների պես, հույներն էլ կարծում էին, որ մինչև աշխարհի առաջացումը միայն Քաոսն էր: Չկար ոչ արևը, ոչ լուսինը, ամեն ինչ միախառնված էր և անբաժան:
Բայց աստված գտավ, որ այդ քաոսն անընդունելի է, և գործի անցավ. անջատեց ցուրտը ջերմությունից, լույսը խավարից, օրը գիշերից, և այլն:
Հետո նա անցավ Երկրին, գլորեց այն, ստանալով գունդ, հետո ստեղծեց մարդուն՝ երկերեսանի և կրկին գնդի տեսքով: Հետագայում այդ մարդը կիսվեց կնոջ և տղամարդու, որոնցից էլ սկիզբ առավ մարդկությունը:


Եգիպտական աստված, ով շատ էր սիրում սեփական ստվերը

Սկզբում մեծ օվկիանոս էր, որը Քաոս էր, և չկար ոչինչ՝ նրանից բացի: Չկար, մինչև այն պահը, երբ Ատումն իր կամքի ուժով չստեղծեց այդ քաոսից ինքն իրեն: Հետո նա որոշեց օվկիանոսում ցամաք ստեղծել, դրանից հետո, գիտակցելով իր միայնակությունը, ցանկացավ այլ աստվածներ ստեղծել: Բայց ինչպե՞ս: Իհարկե՝ սեփական ստվերի նկատմամբ մեծ կիրք տածելով: Ատումը ծնեց Շու և Տեֆնուտ աստվածներին, բայց նորածիններն ընկան Քաոսի մեջ: Ատումը փնտրեց և գտավ նրանց, ինչի կապակցությամբ շատ ուրախացավ և սկսեց լաց լինել: Նրա արցունքները, հասնելով հողին, նոր մարդկանց առաջացման սկիզբ էին դառնում, և այդպես սկսվեց ու շարունակվեց աստվածների և մարդկանց արարման պատմությունը:


Յոռուբա ցեղի առասպելը Կյանքի ավազի և հավի մասին

Աֆրիկյան Յոռուբա ցեղի առասպելներից մեկը պատմում է, որ Օլոռուն անունով մի աստված կար, որի Երկիրը բարեկարգելու համար այնտեղ ուղարկեց իր տղային՝ Օբոտալուին: Սակայն վերջինս, կարգավորման գործելով զբաղցելու փոխարեն, գնում մասնակցում է ինչ-որ գինարբուքի, իսկ Երկիրը բարեկագրելու գործը սկսում է մեկ ուրիշ աստված՝ Օդուդավուն: Չունենալով ձեռքի տակ ոչինչ, բայց ավազից և հավից, նա վերցնում էր ավազը, լցնում Երկրի վրա և բաց թողնում հավին, որպեսզի վերջինս միլավ տրորի և հարթեցնի ավազը: Այդպես ստեղծվեց Երկիրը: Շուտով գինարբուքից գալիս է Օբոտալուն և, հարբած լինելով, նախաձեռնում է մարդու ստեղծումը, սակայն նրա մոտ ստացվում են միայն թզուկներ և հաշմանդամներ: Սթափցելուց հետո նա սարսափում է իր արած գործից, և շտկում գործը՝ ստեղծելով նորմալ մարդկանց:

 


Ացտեկների «Աստվածների պատերազմը»

Ըստ ացտեկների առասպելի՝ սկզբնական Քաոս գոյություն չուներ: Փոխարենը կար բացարձակ վակում, որում ապրում էր Աստված՝ Օմետեօտլը: Նա երկակի բնույթ ուներ՝ և՛ իգական, և՛ արական, և՛ բարի էր, և՛ չար, և՛ սև էր, և՛ սպիտակ:
Նա ծնեց մյուս աստվածներին, ովքեր ստեղծեցին հսկաներին, ջուրը, ձկներին և մյուս կենդանիներին և աստվածներին:
Աստվածների միջև թշնամություն ու կռիվ է ընկնում, նրանք վիճաբանում և սպանում են իրար: Այդ պայքարի վերջը դնում են երկու աստվածներ, ովքեր մահացածների ոսկորներից ու արյունից ստեղծում են նոր մարդկանց՝ ացտեկներին:


Ճապոնական «Համաշխարհային կաթսան»


Ճապոնական առասպելի համաձայն՝ սկզբում քաոսն էր, որը օվկիանոսի տեսք ուներ, որից առաջանում էին աստվածներ: Նրանք սկսեցին խառնել օվկիանոսի ջրերը, ինչի արդյունքում առաջացավ Ճապոնիան: Ժամանակի ընթացքում ձևավորվեցին արևը, լուսինը, քամիների և փոթորկի աստվածը, և մյուսները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Создание Мира

 

 


Загадки Библии. История Сотворения Мира

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առեծվածներ, Սա հետաքրքիր է
Դիտումներ: 1372 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ