Սկանդալային փաստեր են բացահայտվել «Տիտանիկ»-ի մասին (VIDEO)
12.04.2014, 17:56
 

   kiss.am

«Տիտանիկ»-ի կործանումից անցել է ավելի քան 100 տարի, բայց լեգենդար այս նավի շուրջ գաղտնիքները դեռևս բացահայտված չեն: Սակայն վերջերս բացահայտվել են սկանդալային փաստեր, որոնց մասին ոչ ոք մինչ այժմ տեղյակ չէր, գրում է utro.ru-ն:


Սկանդալային փաստաթղթերը հրապարակվել էին «Տիտանիկ»-ի իրերի աճուրդի նախորդ օրը: Այդ իրերի մեջ գտնվել են ձայնագրություններ, որոնք արվել են անվտանգության տեսուչի` Մորիս Կլարկի կողմից: Նա «Տիտանիկ»-ի սարքավորումները ստուգել է նավագնացությունից 5 ժամ առաջ: Նրա խոսքով` նավի վրա եղել է անհրաժեշտ փրկարարական նավակների միայն կեսը: Ինչն էլ պատճառներից մեկն է եղել այդքան մեծ թվով զոհեր ունենալու:
Կլարկը շփոթվում է ձայնագրություններում, քանի որ չէր կարող պատմել ողջ իրականությունը: Բանն այն է, որ ''Տիտանիկ''-ի սեփականատերը` White Star Line ընկերությունը, նավի ղեկավարության վրա ճնշում էր գործադրել. արդյունքում նավը 1912թ. ապրիլի 10-ին Սաութհեմպտոնից ուղևորվեց դեպի Նյու-Յորք` չունենալով անհրաժեշտ չափով փրկարարական տեխնիկա:

Տիտանիկ ֆիլմի մասին

«Տիտանիկ» ֆիլմի պատմությունը սկսեց նրանից, որ իր ծննդյան օրը Ջեյմս Կամերոնը` ֆիլմի ապագա ռեժիսորը, իր ընկերոջից նվեր է ստանում Տիտանիկի մասին պատմող աշխատություն: Այդ օրվանից ռեժիսորը հիվանդանում է Տիտանիկի մասին ֆիլմ նկարելու Տիտանիկգաղափարով:
Կամերոնը հավաքում էր այն ամենը, ինչ ֆիլմն ավելի իրական կդարձներ: Նա անձամբ իջել է օվկիանոսի հատակ, որպեսզի ուսումնասիրի նավի ավերակները:

Նկարահանումների համար հսկայական նկարահանման հրապարակ էր պատրաստվել: Հինգ տոննա պայթուցիկի միջոցով չորս միլիոն տոննա ջուր պարունակող ջրավազան էր պատրաստվել, որտեղ էր տեղադրվել էր կինոյի պատմության մեջ ամենահսկայական կինոմոդելը` Տիտանիկի 231 մետր երկարությամբ պատճենը, որը օրիգինալից կարճ էր ընդամենը 34 մետրով: Նկարահանումների համար ստեղծվել էր նաև հատուկ արհեստական «այսբերգ»:

Ասում են, որ Քեյթ Ուինսլեթն այնքան էր հավանել Կամերոնի սցենարը, որ նա շատ անգամ զանգահարում էր ռեժիսորին ու խնդրում, որպեսզի Ռոզայի դերի համար հենց իրեն ընտրել: Կամերոնն այդ դերում Գվինետ Պելտրոուին էր տեսնում, սակայն վերջում տեղի տվեց: Դերասանուհին չէր պատկերացնում, թե որքան ուժ ու եռանդ կխլի ֆիլմն իրենից: Նա այնքան շատ ժամանակ էր անցկացնում ջրում, որ ֆիլմից հետո թոքաբորբ էր հիվանդացել:
Նկարահանումների ավարտից հետո Տիտանիկի կինոմոդելը քանդվել էր և հանձնվել մետաղի գործարաններ:
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Ճանաչողական ֆիլմեր, Սա հետաքրքիր է, առեծվածներ, արժե դիտել
Դիտումներ: 3001 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ