Արդյո՞ք ուղեղը պաշտպանում է մարդուն քնած ժամանակ
| 11.02.2014, 15:34 | |||||||
  kiss.am Ուղեղը միշտ կազմ ու պատրաստ վիճակում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը քնած է: Նեյրոֆիզիոլոգիայի ամերիկյան ակադեմիայի հերթական գիտական նստաշրջանի ժամանակ Սերենա Գոնդեկը պատմեց իր կողմից վերջերս կատարաված հայտնագործության մասին: ![]() Պարզվում է, որ քնի ժամանակ ուղեղի որոշ հատվածներ աշխատում են առանձնահատուկ լարվածությամբ և մշակում են ստացվող ձայնային ազդանշանները: Այդ հատվածները կարելի է որոշել մարդու ուղեղը հատուկ էլեկտրոդներ մտցնելու միջոցով: Գիտափորձի ժամանակ քնածի կողքին զանազան ձայներ են արձակել՝ խլացված ազդանշան, երեխայի լաց, մագնիտոֆոնով ձայնագրված խոսակցություններ: Ի վերջո հաջողվել է հայտնաբերել ձայները մշակման ենթարկող երկու շրջան: Մեկն աչքերի մոտակայքում, մյուսն՝ ականջների: Դրանք զանազանում են հնչյունները, առանց ուշադրության թողնում անվնասները և արթնանալու ազդանշան են տալիս այն ժամանակ, երբ ձայնը կարող է վտանգավոր լինել մարդու համար: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1073 | Բեռնումներ: 0
| | | |||||
