Ամենավտանգավոր մասնագիտությունների տանսյակը
18.02.2014, 23:37 | |||||||
![]()
  kiss.am Որո՞նք են աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունները: Իհարկե, ինչքան մարդկությունը զարգանում է, այնքան էլ այս ցուցակն է զարգանում և համալրվում նոր մասնագիտություններով, բայց փորձել ենք լինել օբյեկտիվ ու դասակարգել գումար վաստակելու ամենավտանգավոր ձևերը: Եթե բաց ենք թողել ձեր մասնագիտությունն, իսկ դուք գտնում եք, որ այն պիտի ընդգրկվեր այս ցուցակում, հայցում ենք ձեր ներողամտությունը: ![]() 9. Թիկնապահ Եթե ձեզ վճարում են նախագահի, ռոք աստղի կամ օլիգարխի պաշտպանը լինելու համար, ապա դուք գիտեք, որ ամեն անգամ տնից դուրս գալիս պիտի բոլորին ասեք «Ես ձեզ սիրում եմ»: Իսկապես, թիկնապահի աշխատանքն ամենավտանգավորներից է: Երբեք չես կարող ասել, թե քո պաշտպանյալին երբ կփորձեն վնասել: 8. Փրկարար Մասնագիտություն կամ զբաղմունք, որը քչերն են նախընտրում: Իհարկե, «Մալիբուի փրկարարներ» ֆիլմն այս աշխատանքը շատ ավելի գրավիչ ու սեքսուալ ներկայացրեց, բայց ամեն դեպքում այն շարունակում է խիստ վտանգավոր ու պատասխանատու մնալ: 7. Ականազերծող (սակրավոր) Քանի՞ մասնագիտություն գիտեք, որ ուղղակիորեն նման է այս մեկին՝ ռիսկային և վտանգավոր լինելու տեսանկյունից: Ինձ միշտ հետաքրքրել է, թե որն է անբավարար ցուցանիշը սակրավորների դպրոցում: 6. Ինկասատոր Մի ամառային գեղեցիկ երեկո քայլում էի փողոցով, երբ լսեցի «Կանգնեք, կանգնեք»: Նայեցի ուղիղ դիմացս ու տեսնեմ՝ ատրճանակով զինված մի քանի տղամարդ կանխիկ դրամ են լցնում բանկոմատ և ուղղակի հարձակման վտանգի տակ էին: 5. Ոստիկան Այս հետաքրքիր գույնի հագուստով մարդիկ ոստիկաններ են: Հաճախ են մեղադրվում, զրպարտվում և քննադատվում… երբեմն արդարացի, երբեմն ոչ արդարացի: Անկախ դրանից, մեծ մասամբ, ոստիկանը խաղաղության ու հանգստության խորհրդանիշ է: Այս տղամարդիկ և կանայք աշխահի ամենալարված աշխատանքն են կատարում: 4. Հրշեջ Անկախ նրանից, թե որտեղ են կրակը փորձում հանգցնել այս մարդիկ, ցանկացած սխալ հաշվարկ կարող է ճակատագրական դառնալ: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որ փրկեն քոնը: 3. Բեռնատարի վարորդ Բեռնատարի վարորդները հատուկ վարորդներ են, ովքեր ապրում են ճանապարհներին, ճանապարհորդում են անընդմեջ և աշխարհով մեկ ապրանքներ տարածում: Նրանց միշտ սպասում են դժվարանանցանելի ճանապարհներ, անշրջահայաց վարորդներ ու անքուն գիշերներ, որոնք բոլորն էլ կարող են հանգեցնել ողբերգական հետևանքների: 2. Անտառահատ Անտառահատությունը վտանգավոր է ամբողջ տարի, սակայն սեզոնային վտանգը իր գագաթնակետին է հասնում ամռան վերջին և աշնանը, քանի որ մահացության դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Շատերը այս մասնագիտությունն ավելի բարձր կդասակարգեին, քանի որ անտառահատությունը միշտ էլ եղել է ամենավտանգավոր աշխատանքների ցուցակում: 1. Խեցգետին որսացող Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է խեցգետինն այսքան թանկ: Այո, այն փաստը, որ այն հազվադեպ հանդիպող միս է, կարող է հանդիսանալ պատճառներից մեկը: Բայց մյուս կարևոր փաստը, որ խեցգետինները հիմնականում հանդիպում են սառը ջրերում և տղամարդիկ ու կանայք վտանգում են իրենց կյանքը դրանց որսալու համար: Խոսքը իհարկե հայկական խեցգետնատեսակների մասին չէ, այլ նրանց, որոնք 10-15 անգամ գերազանցում են տեղականներին ու ապրում են Ալյասկայի ջրերում կամ հյուսիսային սառը ջրերում: Որքան էլ զարմանալի թվա, այս զբաղմունքի տեր մարդկանց մահացության ցուցանիշն ամենաբարձրն է՝ համեմատած նախորդ 8-ի հետ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 935 | Բեռնումներ: 0
| | |