Ամենա-ամենա կենդանիները
| 18.02.2014, 00:38 | |||||||
  kiss.am Գաղտնիք չէ, որ կենդանական աշխարհն իր ողջ բազմազանությամբ և ձևերի կենսաբանական առանձնահատկություններով, խիստ տարբեր է, երբեմն թվացյալ բարդ, սակայն իր պարզությամբ հաճախ ապշեցուցիչ ու գրավիչ:
Փորձենք մի քանի պարզ օրինակներով նկարագրել այդ խայտաբղետ ու բազմաշերտ աշխարհը. ![]() Այսպես, ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու նապաստակնեը մեծ ականջներ ունեն: Պարզվում է ոչ թե վտանգավոր գազանների մոտենալը լսելու, այլ …տոթից փրկվելու համար: Մեծ ու բարակ ականջների արյունատար անոթների մրջով արտաքին աշխարհ է արտազատվում օրգանիզմում կուտակված ավելորդ ջերմությունը: Իսկ գիտեք, որ փայտփորիկը ծառի կեղևին կտցահարելով ոչ միայն իր որսն է անում` հանելով տարբեր միջատներ, այլ նաև փաստորեն տեղեկացնում են, որ տարածքը զբաղված է, միաժամանակ դա նաև հրավեր է զուգավորմանը պատրաստ էգի համար: Իհարկե, շատերը գիտեն, որ կենդանական աշխարհի ամենախելացի ներակայացուցիչնեչն են դելֆինները, փղերն ու կապիկները, սակայն այն, որ հիմարության խորհրդանիշ հանդիսացող ոչխարներն էլ զարգացած ինտելեկտ ունեն, դա արդեն հետաքրքիր է: Բրիտանացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ հիմար համարվող ոչխարները ունեն հոյակապ հիշողություն և անսխալ կարողանում են հիշել անգամ մարդկային դեմքերը: Խելացի կենդանիների մեջ աչքի են ընկնում հատկապես կալմարներն ու ութոտնուկները, ովքեր արագորեն կարողանում են հարմարվել շրջապատող աշխարհին և անգամ ստորջրյա 4-5 սենյականոց տներ սարքել իրնեց համար կենցաղային ծովը նետված աղբից: Ամերիկացի կենսաբաններն էլ պարզել են, որ խխունջներրը, ովքեր աշխարհում հայտնի ամենահետաքրքիր հերմոֆրոդիտներն են, այսինքն ունեն ինչպես արական, այնպես էլ իգական օրգաններ, օրվա ընթացքում զուգորդվում են 1000 անգամ և ամեն անգամ աննկարագրելի ուժգնությամբ հեշտանք է ապրում: Եվս մի տարածված թյուրիմացություն էլ կապված է ջայլամների հետ: ՈՒմից պետք է վախենա ամենաարագավազ ու դիմացկուն հուժկու ոտքեր ունեցող թռչունը գլուխը թաքցնելու համար: Նպատակը այս դեպքում մեկն է` ազատվել գլխի վերածածկի վրա բույն դրած և խեղճ հսկային հանգիստ չտվող որդերից, լվերից, ճանճերից: Վերջում փաստենք, որ աշխարհի ամենակատարյալ և հարմարեցված ատամնաշար ունեն… առնետները, իսկ գոյատևման համար ամենադիմացկուն կենդանիներն են հողաթափիկ ինֆուզորիան, դոդոշն ու խավարասերը (таракан): Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1444 | Բեռնումներ: 0
| | | |||||
