Ամեն ինչ թեյի մասին
08.06.2015, 06:51
 

   

Ամեն ինչ թեյի մասինԱշխարհի  ամենահին  ըմպելիքը` թեյը, խորհրդանշում է  իմաստություն, հարմարավետություն և ընտանեկան  ջերմություն: Աշխարհում  գոյություն  ունեցող բազմահազար բուսականության  շատ տեսակներից  են պատրաստում  թեյ:  

Թեյի  հայրենիքը  կամ,  ինչպես  ասում  են, ծննդավայրը ընդունված  է  համարել  հարավ-  արևելյան Ասիան,  իսկ ավելի կոնկրետ  Չինաստանը: Բնակլիմայական  պայմանները  հաշվի առնելով՝  պարզ  է դառնում,  որ  այդ  երկրներում  թեյի   աճեցման  համար  իդեալական  պայմաններ  կան: Չինաստանից և Վիետնամից  է սկսվում թեյի «Ոդիսականը» դեպի  հարևան  փոքրասիական  երկրներ, իսկ  հետագայում` Եվրոպա: 

1517թ.-ին  այն  հայտնվեց  Պորտուգալիայում:  Հարյուր  տարի անց   հոլանդացի  ծովագնացների  մոտ հետաքրքրություն առաջացավ   թեյի  հանդեպ, սակայն  թեյի  իսկական գնահատականը տվեցին  տեղի բարձրատոհմիկ    ազնվականները:  18-րդ   դարում  սկսվում  է  թեյի տարածումը  Եվրոպայում: Ռուսաստանում   առաջին  թեյի  քարավանը  հայտնվեց  Մոնղոլիայից  1638 թվականին:     Մոսկվայի արտակարգ և  լիազոր  դեսպան  Վասիլի  Ստարկովն  ինքը  հանդիսավոր կերպով  արքա  Միքայել Ֆյոդորովին  հանձնեց  «թանկարժեք  նվեր» թեյը`  Ալթին-խանի  կողմից: Պետք է ասել, որ թեյը  շատ  թանկ արժեր, բայց  չնայած  այս  հանգամանքին` այն  շատ երկրպագուներ  ուներ: Օրինակ՝ Ռուսաստանի  հյուսիսում  թեյը  տոնից տոն էին  վայելում, իսկ նրանք,  ովքեր  տանը  ինքնաեռ ունեին, համարվում  էին  հարուստներ:

1780 թ.-ին  անգլիացի  գործարարները  փորձեցին  աճեցնել  թեյ  Հնդկաստանում, սակայն  այդ   թեյը դատապարտված  էր  մրցակցելու  չինական  թեյի  հետ:1882թ.- ին  ողջ  Ցեյլոնում սրճի  զանգվածային ոչնչացում  էր  տեղի  ունենում, և  փոխարենը  սկսվեց  թեյի  մշակումը: 

Այսօր  արդեն  թեյ-ըմպելիքը  և  թեյ-բույսը  մեծ  տարածում  ունեն: Թեյի  արտադրությունն իրականացնում են  30 և ավելի  պետություններում: Հայտնի է, որ  թեյն  աճում է  Հարավսլավիայում, Հարավային Անգլիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայի  Հարավում,  ինչպես  նաև  հարավ- արևմտյան Ֆրանսիայում:  Բայց  այս  աշխարհագրության  մեջ  իրենց  տեղն  ունեն  Հնդկաստանը, Չինաստանը,  Շրի Լանկան,  Ինդոնեզիան,  Պակիստանը,  Ճապոնիան:

Թեյը` որպես բույս, պատկանում  է  կամելիաների  դասին:  Թեյի  ընտանիքը  կապված  է  բուսական 2 խմբի  հետ`  թեյ  չինական,  որը  հավերժ  կանաչ է, 3 մ բարձրությամբ և  թեյ  ասամական,  որը հայտնաբերվեց  1826թ.-ին    անգլիացիների  կողմից   Հնդկաստանի  հյուսիսում`    Ասամում:  Սա  հավերժ կանաչ  ծառ  է համարվում,  որովհետև  բարձրությունը  կազմում  է  10-15մ.: Այս 2  տեսակի  թեյերի խաչասերումից   առաջացել  է   Ցեյլոնական ծառը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Սա հետաքրքիր է, թեյ
Դիտումներ: 1368 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ