07:38
Վիտամինների օգուտը
 

   

А վիտամինի գործածումը նպաստում է աչքերի առողջության վերականգնմանը, իսկ դրա պակասը հանգեցնում է հավկուրության: Օգտագործեք գազար, դդում, լոլիկ, քաղցր տաքդեղ, կաղամբ, սպանախ, լոբի, կանաչ ոլոռ, ձկան յուղ, հավկիթ, կաթ, կարագ, լյարդ:

 

Վիտամինների օգուտը

 

В2 վիտամինն աչքի ցանցաթաղանթը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, նպաստում է աչքի բջիջների նորմալ կենսագործունեությանը: Օգտագործեք լյարդ. հավկիթ, կաթնամթերք, լոբագգիներ, կաղամբ, սպանախ, սխտոր, լոլիկ, ծիրան, մասուր:

В5 վիտամինը կարգավորում է նյութափոխանակությունը: Օգտագործեք կաթնաթթվային մթերքներ, միս, լյարդ, երիկամներ, ձուկ, հավկիթ, լոբի, սիսեռ, սունկ, ճակնդեղ, ծաղկակաղամբ, սխտոր:

С վիտամինը նպաստում է վնասված լորձաթաղանթների վերականգնմանը: Օգտագործեք թարմ կանաչեղեն, հաղարջ, չիչխան, սխտոր, մասուր, կիվի, ցիտրուսային մրգեր:

D վիտամինն անհրաժեշտ է А վիտամինը, կալցիումը և ֆոսֆորը յուրացնելու համար, նաև այն նպաստում է կոնյուկտիվիտի բուժմանը: Օգտագործեք ձկնեղեն, կաթնամթերք, սխտոր:

Е վիտամինը նպաստում է օրգանիզմի հարստացմանը թթվածնով: Սև հաղարջ, կարտոֆիլ, խնձոր, խաղող հաճախակի օգտագործելով՝ ձեր օրգանիզմին կմատակարարեք կալիումի անհրաժեշտ քանակություն:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 963 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ