22:23
Վարժություններ գեղեցիկ մարմին ունենալու համար
 

   

Վարժություններ գեղեցիկ մարմին ունենալու համարՈւզո՞ւմ ես ունենալ գրավիչ, սեքսուալ մարմին գոտկատեղից վերև: Այս ոչ բարդ վարժությունների շնորհիվ դու շատ արագ կհասնես ցանկալի արդյունքի: Մարզիր մարմինդ հենց հիմա: 

 

Գաղտնի զենք
Բոլոր այս վարժություններն ընդգրկում են ձեռքերի մկանները, որոնք ավելի արդյունավետ կմարզվեն հավելյալ ծանրության պայմաններում:

 

Պտտում և ձգում
Կանգնիր աթոռի հետևում` երկու ձեռքով բռնելով աթոռի թիկնակից: Հենվիր աթոռին այնպես, որ աթոռի հետևի ոտքերը պոկվեն հատակից. այդպես դու լարում ես ձեռքիդ մկանները: Թեթևակի հակվիր առաջ` մի փոքր բարձրանալով ոտնաթաթերիդ վրա: (2) Ձախ ձեռքդ շրջանաձև բարձրացրու դեպի առաստաղ, հետո տար հետ` ափդ վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս կողմին: 

 

Կողմնային բարձրացում
Նստիր աթոռին` փոքր-ինչ առաջ հակված և ոտնաթաթերիդ վրա հենված: Ձեռքերդ պահիր քո դիմաց` ստեղծելով շրջան։ (2) Աջ ձեռքդ տար մի կողմ (ձեռքի վերևի մասը պետք է պահել ուսին հավասար, արմունկը` թեքված): Վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս ձեռքին:

 

Ուղղահայաց ձգում
(1) Կանգնիր աթոռի հետևում` աջ ձեռքդ աթոռի թիկնակին: Հակվիր առաջ և ձախ ձեռքով դիպչիր աթոռի նստատեղի աջ կողմին։ (2) Այժմ ձախ ձեռքդ հետ տար այնպես‚ որ այն լինի աջ ուսից մի փոքր հետ, արմունկը ծալած և ափը վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:

 

Գլխից վեր
Սկսիր նույն դիրքից, ինչ կողմնային բարձրացման դեպքում։ 
Երկու արմունկներն էլ ծալած պահելով` բարձրացրու աջ ձեռքդ գլխից վերև, հետո վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:

30 ԱՆԳԱՄ ԱՋ ԿՈՂՄ
30 ԱՆԳԱՄ ՁԱԽ ԿՈՂՄ


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 1647 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: սպորտ. գեղեցիկ մարմին, մարմնի խնամք | Վարկանիշ: 3.0/3
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ