10:59
Դիետայի վնասների մասին
 

   

 
Դիետայի վնասների մասին
 
Նյու Յորքի Իեշիվա համալսարանի՝ Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները եզրակացրել են, որ ավելորդ քաշից ազատվելու նպատակով սննդակարգ պահպանող մարդկանց ուղեղը «ուտում է սեփական բջիջները»։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ ուղեղի բջիջները, ինչպես և մարդու օրգանիզմի այլ հատվածներ, սկսում են «իրենք իրենց ուտել», որպեսզի սովը հաղթահարելու համար օգտագործեն էներգիայի վերջին աղբյուրը։ Այս գործընթացը կոչվում է աուտոֆագիա, ընդ որում՝ բջջի ներքին բաղադրիչները ենթարկվում են դեգրադացիայի, իսկ սովածության զգացումն ավելի է ուժեղանում։
 
Գիտնականների պնդմամբ՝ սովածության մասին վկայող ազդակն ուղեղին փոխանցելուց առաջ օրգանիզմը հետևում է արյան բաղադրության փոփոխություններին և միայն գլյուկոզայի, ամինաթթուների և ճարպաթթուների քանակին արձագանքելուց հետո է ուտելու անհրաժեշտության ազդակ ուղարկում։Ինչպես հայտնում է The Telegraph– ը, սոված մկների մասնակցությամբ անցկացվող փորձերը ցույց են տվել, որ աուտոգրաֆիայի գործընթացին միջամտելու դեպքում սովի զգացումը չի ուժեղանա. կրծողների ուղեղի քիմիական փոփոխությունների արդյունքում կենդանիներն ավելի թեթև ու նիհար են դառնում։ 
 
Պրոֆեսոր Ռաջատ Սինգհի կարծիքով՝ այս հայտնագործությունը կնպաստի ավելորդ քաշից ազատվելու առավել արդյունավետ միջոց ստեղծել։ Գիտնականի խոսքերով՝ քիմիական նյութերի միջոցով բջջի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանբ հնարավոր կլինի կարգավորել ախորժակը, ինչը մարդուն կօգնի պակաս սովի զգացում ունենալ՝ միևնույն ժամանակ պահպանելով օրգանիզմի էներգետիկ հավասարակշռությունը։ 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 2006 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ