09:04
Պանիրը երկարացնում է կյանքը
 

   


Մարդիկ դեռ հնագույն ժամանակներից գիտեին և գնահատում էին պանրի դիետիկ և բուժական հատկությունները: Պանրի մասին հիշատակվում է նույնիսկ Աստվածաշնչում, և պատահական չէ, որ պանիրը և կանաչին կովկասյան երկարակյացների հիմնական սնունդն են:

Պանիր սիրողները երկար են ապրում


Դիետոլոգները խորհուրդ են տալիս


Չկա պանրի նման սննդարար, դյուրամարս, բազմատեսակ և համեղ այլ մթերք: Այն ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան միսը: Պանիրը կալցիումի, ֆոսֆորի և կաթնային  վիտամինների հարուստ աղբյուր է, պարունակում է նաև մեծ քանակությամբ կաթնային ճարպ, որի շնորհիվ շատ սննդարար է: Կաթնային ճարպը շատ թեթև, արագ և գրեթե ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից և վերածվում կենսաէներգիայի: Հենց այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս պանիր ուտել թուլացած դիմադրողականություն աւնեցող և մեծ էներգիա ծախսող մարդկանց: Եվ, վերջապես, պանիրը լիցիտին է պարունակում, որը շատ կարևոր է մարսողության և ճիշտ նյութափոխանակության համար:

Նիհարենք... ճարպերի օգնությամբ

Չնայած պանիրը մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, բայց նրանից չեն գիրանում: Դրանք յուրահատուկ ճարպեր են. լրացնում են անփոխարինելի ճարպաթթուների պակասը մեր օրգանիզմում: Այդ թանկարժեք նյութերը ոչ միայն փոքրացնում են սրտանոթային հիվանդություններով, քաղցկեղով կամ շաքարախտով հիվանդանալու հավանականությունը, այլև օգնում են նիհարել: Մարսելու ընթացքում կաթնային ճարպերը  այրում են ոչ թե ածխաջրեր կամ սպիտակուցներ, այլ` ճարպեր:

Ամերիկացի դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելի ուժեղ և դիմացկուն լինելու, մկանային մասսան մեծացնելու և միաժամանակ ենթամաշկային ճարպի շերտը նվազեցնելու համար սննդակարգի մեջ ներառել բրինզա, բորբոսով, պարեմզան կամ այծի պանիր:

Համով «դեղ»

Պանիրը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը շատ կարևոր է հղի կանանց, երեխաների համար, 50-ն անց մարդկանց, ում օրգանիզմում կալցիումի պակասից ոսկրային հիվանդություններ են սկսվել: Պանիրն օգտակար է կոտրվածքների դեպքում, և քանի որ ամրացնում է մկանային հյուսվածքները,  խորհուրդ է տրվում ճողվածքների, տարբեր օրգանների իջվածքների, երակների լայնացման դեպքում:

Պանիր սիրողները երկար են ապրում

Սննդային ալերգիաներից տառապողների համար պանիրը փրկություն է, որովհետև պարունակում է բոլոր անհրաժեշտ նյութերը և միաժամանակ հակացուցումներ չունի: Միայն թե պետք է խուսափել պանրի այն տեսակներից, որոնք պարունակում են կծու համ տվող ֆերմենտ:
Ցածր ճնշում ունեցողներին խորհուրդ են տալիս սուրճի հետ պանիր ուտել:

Տնական պանիր

Դասական պանիրներ ստանալու համար, իհարկե, հատուկ տեխնոլոգիա է պետք, պահոցներ, ամիսներ` հասունանալու համար: Բարեբախտաբար գոյություն ունի տնական պանիրը, որը մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է տանը պատրաստել: Այն շատ ավելի օգտակար է, քանի որ ոչ մի հավելանյութ չի պարունակում: Հնդկաստանում, օրինակ, գերադասում են հենց այդ տեսակը: Այուրվեդան պանիրը համարում է  բժշկական ունիվերսալ/ հանրամատչելի միջոց և օգտագործվում է բազմաթիվ հիվանդություններ բժշկելիս: Հնդիկները պանիրը սիրով օգտագործում են նաև բանջարեղենային ապուրների մեջ, տապակում են, նրանից քաղցրավենիք են պատրաստում:

Ամենահեշտ պատրաստվող պանիրը 

Տաք կաթին մի քիչ մածուն կամ կիտրոնի հյութ ավելացնել, կաթը կկտրվի: Շիճուկը թափել, կաթնաշոռը լցնել թանզիֆե տոպրակի մեջ, թողնել, որ լավ քամվի: Դնել երկու փայտերի արանքը: Երբ պնդանա, երկու կողմից աղ անել, թողնել 2 օր, երբեմն շուռումուռ տալ:

Տնական չեդդեր

Թարմ կաթը մի քանի ժամ եփել մեղմ կրակի վրա, մինչև վարդագունի: Հովացնել և թողնել տաք սենյակում, մինչև թանձրանա: Վրան լցնել թարմ թթվասեր և խառնել /15լ կաթին` 400գ/, թողնել տաք սենյակում կամ ջեռոցի մոտ, մինչև շիճուկ առաջանա: Հովացնել, քամել թանզիֆե տոպրակով և դնել  անձեռոցիկի վրա: Ձևավորել, դնել ծանրության տակ, թողնել 1 օր, բոլոր կողմերից աղ ցանել վրան: Դնել փայտե տակդիրի վրա: Թողնել 2-4 շաբաթ` հասունանալու համար. ժամանակ առ ժամանակ շրջել:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3713 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ, Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք, ատողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ