20:11
5 առավել օգտակար վարժությունները մարմնի տարբեր հատվածների համար
 

   

ֆիզիկական վարժությունները ոչ միայն նպաստում են նիհարելուն, այլև օրգանիզմում ավելացնում են, այսպես կոչված, «երջանկության հորմոնի» քանակությունը, դանդաղեցնում են ծերանալու պրոցեսը, բարձրացնում իմունիտետն ու տրամադրությունը:

5 առավել օգտակար վարժությունները մարմնի տարբեր հատվածների համար

Առաջարկում ենք 5 առավել օգտակար վարժություններ մարմնի տարբեր հատվածների համար.

1. Կարևորագույն վարժություն են փորի մկանների ձգումները կամ պրեսը: Այն ոչ միայն փորի մկանների, այլև ողնաշարի համար է: Որոշ մասնագետներ պնդում են, որ այն օգտակար է ողնաշարի s-աձև ոլորման դեպքում:

2. Ձիգ նստատեղ ունենալու, ցելյուլիտի դեմ պայքարելու համար շատ արդյունավետ է հետևյալ վարժությունը. չոր մակերեսի վրա պառկեք կողքի և ութ անգամ ձիգ պահած վիճակում բարձրացրեք- իջեցրեք ոտքը' մյուսը չշարժելով: Ապա կրկնեք նույնը մյուս ոտքի համար:

3. Նրանց, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց, խորհուրդ ենք տալիս, այսպես կոչված, «աշխատավայրի վարժությունների» կոմպլեքսը: Կանգնեք դեմքով դեպի սեղանը' երկու ձեռքերով հենվելով նրա վրա: Դեպի ետ բարձրացրեք նախ աջ, ապա' ձախ ոտքը' ծունկը չծալելով:

4. Սեղանը կօգնի կատարել նաև այս վարժությունը. կանգնեք ձախ կողմով դեպի սեղանը' ձախ ձեռքով հենվելով նրան իսկ աջ ձեռքը կոնքին պահելով: Աջ ոտքը, ծնկի շրջանում չծալելով, բացեք ու ձգտեք ոտքերով ստանալ 90 աստիճանի անկյուն: Կատարեք այս գործողությունը 10 անգամ, հետո շրջվեք և կրկնեք նույնը ձախ ոտքի համար: Այս վարժությունն ակտիվացնում է գոտկատեղից ներքև ընկած բոլոր մկանները, նպաստում արյան շրջանառությանը:


Фитнес клуб дома - красивое тело за неделю 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1922 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Դիետաներ, մարզանք, Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ