09:59
Դիետաներին պետք է խելամտորեն հետևել. ոսկե կանոններ աղջիկների համար
 

   



Այս դիետան ճիշտ կիրառելու  դեպքում 15 օրում կհասնեք ցանկալի արդյունքների: Դիետայի սկզբունքը հետևյալն է՝ 5 օրում քաշ գցել, ապա 15 օր ամրապնդել արդյունքները: Դիետան ավելի շատ նախատեսված է նրանց համար, ովքեր արագ են քաղցում և ժամերի հարցում կարգապահ են,- փոխանցում է armladies.com-ը: 2 ժամը մեկ անգամ, 5 օր սնվել: 

Դիետաներին պետք է խելամտորեն հետևել. ոսկե կանոններ աղջիկների համար

Հետագա 10 օրերը պետք է սնվել սովորական, սակայն ցանկալի է կրճատել ալրային և քաղցր սննդատեսակները: Այս դիետան երկար է տևում, բայց թույլ է տալիս օրգանիզմին հարմարվել և սթրես չապրել: Առաջին 5 օրերի ընթացքում կարելի է կորցնել 3 և ավել կիլոգրամ, իսկ 10 օրվա ընթացքում պահպանել կորցրած քաշն ու դիետայից հետո «չհարձակվել» սեղանին:

Մեկ օրվա օրինակելի ճաշացուցակը հետևյալն է՝

ժ.7:00-1 բաժակ թեյ կամ սուրճ

ժ.9:00- 1 քերած գազար՝ համեմված կիտրոնի հյութով

ժ.11:00-1 խնձոր (տանձ, կիվի )

ժ.13:00-100գ. Եփած միս կամ անյուղ ձուկ

ժ.15:00-1 խաշած ձու ( կարելի է 100գ. Անյուղ պանիր կամ կաթնաշոռ)

ժ.17:00 բանջարեղենային աղցան կաղամբով, բազուկով, գազարով

ժ.19:00-տաս հատիկ չիր ( սև սալոր կամ ծիրան ), որոնք թրջել տաք ջրով

ժ.21:00-1 բաժակ անյուղ մածուն:


Դիետայի գրավականն այն է, որ հետևեք ժամին ու ճաշացանկին: Գրառումներ անելը նույնպես օգնում է ճիշտ կառավարել արդյունքները:

Եթե քաղցի զգացողությունը չեք կարողանում հաղթահարել խնձոր կերեք կամ թուրինջ (գրեյփֆրութ): Այս դիետայից երկարաժամկետ օգտվել խորհուրդ չի տրվում:

Կորցրած քաշը պահպանելն ավելի դժվար է

Հատկապես կարճաժամկետ դիետաներից հետո մարդու մոտ ագահություն է առաջանում որքան հնարավոր է շատ սնվելու: Այս դեպքում պետք է աշխատել չշեղվել սննդակարգից շատ, այսինքն միանգամից յուղոտ կերակուրներ, հացաբուլկեղեն կամ քաղցրավենիքին անցնելիս բնական է, որ դուք կվերականգնեք ձեր քաշը: 

Հրաշագործ ջուրը

Ջուրը մեծ նշանակություն ունի նիհարել ցանկացողների համար: Դիետաների ժամանակ չմոռանաք ամեն օր ջուր խմել 1.5-2լիտր:

 Նիհարելու դեպքում նյութափոխանակության պրոցեսներն ընթանում են մի փոքր այլ կերպ, ուստի թափոնները օրգանիզմից հեռացնելու համար պարտադիր պետք է խոնավություն: Ի դեպ, չի կարելի գազավորված հեղուկներ օգտագործել, քանի որ այդ ‹‹ չարաբաստիկ›› պղպղճակները ակտիվացնում են ստամոքսահյութի  արտադրությունը և քաղցի զգացողությունն ուժեղանում է:

Ինչպե՞ս զսպել ախորժակը

Երեկոյան  կարելի է շատ քիչ ուտել սիրելի բանջարեղենից կամ մրգից: Հեռուստացույցի կամ համակարգչի առջև առհասարակ չի կարելի սնվել, որովհետև այդ պրոցեսը մեխանիկորեն է ընթանում, և մարդը չի գիտակցում, որ սնվում է: Օրինակ քաղց զգալիս կարելի է սալորի չիրը դանդաղ վայելել և որոշ ժամանակ բերանում պահել կուտը: Որոշ մասնագետներ պնդում են, որ քաղց զգալիս կարելի է 20 անգամ ցատկել և այդ զգացողությունը կչքանա:

Ոսկե կանոններ

Դիետաներին պետք է խելամտորեն հետևել. ոսկե կանոններ աղջիկների համար

Հաճախ մարդիկ դառնում են իրենց ախորժակի գերին, բայց սնվելը ընդամենը սովորություն է, որը պետք է կառավարելի լինի: Եվ այսպես, բոլոր ժամանակներում գործել է 3 ոսկե կանոն, որոնք պետք է ոչ միայն հիշել, այլև դրանց հետևել:

  • Ուտել միայն քաղցած ժամանակ, այլ ոչ թե տարվել ուտելիքով կամ անգործությունից:
  • Սեղանից հեռանալ մի փոքր քաղցածության զգացումով, այլ ոչ թե կշտացած:
  • Սնվելիս ընդունել այնքան կալորիա, որքան որ ծախսել է մարդը:
Խորհուրդները բարդ չեն, մանավանդ երբ հետևելիս ոչ միայն կարողանում եք ինքներդ ձեզ կառավարել, այլև ամրապնդել կամքը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 3432 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Դիետաներ, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ