00:40
Տրամադրությունը բարձրացնող թուրմեր
 

   


Տրամադրությունը բարձրացնող թուրմերԵրկարատև ընկճախտը, սթրեսային հոգեվիճակը, նյարդային համակարգի խանգարումները մեծ վնաս են հասցնում առողջությանը: Կան խոտաբույսեր, որոնք տրամադրությունը բարձրացնող, նյարդերը հանգստացնող, ուժերը վերականգնող հատկություն ունեն: Դրանցով պատրաստած թուրմերը կօգնեն հաղթահարել հոգեկան լարվածությունը:
 
Լավ է օգնում, օրինակ, լեռնային հնդկամոլախոտով (հնդկացորենի տեսակ է) թուրմը: 2/3 ճաշի գդալ տերևներին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր, խմել օրվա ընթացքում` ուտելուց առաջ: Մեկ այլ տարբերակ է օձասխտորով (հարցրեք դեղատներում) թուրմը. 2 թեյի գդալ մանրացրած տերևներին և արմատին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, եռացնել 10 րոպե, խմել օրը 3 ամգամ` կեսական բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ:
Նյարդային լարվածությունը թուլացնող միջոց է նաև անանուխով (դաղձ) թեյը: 1 ճաշի գդալ անանուխի տերևներին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել և 10 րոպե եփել: Խմել առավոտյան և երեկոյան` կեսական բաժակ:   
    
Խառնել կաթն ու ամսական բողկի հյութը` 1:1-ի հարաբերությամբ: Խմել օրը 6 անգամ` 1-ական ճաշի գդալ:
    
 100 մլ ամսական բողկի և նույնքան գազարի հյութերը, 1 ճաշի գդալ մեղրը խառնել, մինչև մեղրը լավ լուծվի: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել (1-ական ճաշի գդալ): 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1572 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ