01:03
Թարմ օդում խաղալը օգտակար է երեխաների տեսողության համար
 

   


Ծնողներից շատերը բողոքում են, որ իրենց երեխան դաս սովորելու փոխարեն վազվզում է փողոցում: Մինչդեռ թարմ օդում խաղալն օգտակար է երեխաների ընդհանուր առողջության, մասնավորապես տեսողության համար:
 
Ավստրալիացի գիտնականները կապ են գտնել թարմ օդում խաղալու և կարճատեսության միջև. որքան շատ է երեխան դրսում խաղում, այնքան նրա մոտ ցածր է կարճատեսության առաջացման հավանականությունը: Կարճատեսության առաջացման տարբեր պատճառներ գոյություն ունեն, որոնցից հիմնականը համարվում է ժառանգականությունը: Սակայն կենսակերպը նույնպես մեծ նշանակություն ունի: Եթե երեխան շատ ժամանակ է անցկացնում ընթերցանության և համակարգչային խաղերի վրա, միևնույն ժամանակ դրսում գրեթե չի խաղում, ապա նրա մոտ տեսողությունը վնասելու հավանականությունը անհամեմատ բարձր է: Բացի այդ` դրսում խաղալը, հասակակիցների հետ անմիջական շփումը նպաստում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացմանը: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1165 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ