13:39
Փայլուն ստվարաներկ կրելու կանոններ
 

   

Փայլուն ստվարաներկ կրելու կանոններՓայլուն ստվարաներկն օգնում է կանանց գրավիչ, բայց ոչ ճչացող տեսք ունենալ: Սակայն, փայլուն ստվարաներկն ունի օգտագործման որոշակի կանոններ:  Առաջարկում ենք ձեզ հետևել այդ կանոններին և նման դիմահարդարումը ձեր ոճի մի մասը դարձնել: Նախևառաջ պետք է հիշել, որ չափից շատ փայլը գռեհիկ տեսք է տալիս, սակայն մյուս կողմից էլ փայլուն ստվարաներկը հենց այն միջոցն է, որով կարելի է ստանալ ինքնատիպ և աչքի ընկնող տեսք: Պետք է ընտրել փայլուն ստվարաներկի օգտագործման ճիշտ տարբերակը, և դուք ձեզ համար հիանալի տեսք կապահովեք:

Եթե ցանկանում եք՝ ստվարաներկը երկար պահպանվի, նախքան փայլուն մատիտն օգտագործելը պետք է կրեմ կամ յուղային ստվարաներկ քսել: Խորհուրդ է տրվում նախքան փայլուն մատիտն օգտագործելը քսել թարթիչների ներկը, որպեսզի հետո փայլը չթափվի թարթիչների վրա:
Առավել գրավիչ տեսք ունենալու համար նախ պետք է աչքն ընդգծել սովորական սև մատիտով, այնուհետեւ քսել փայլուն ստվարաներկը: Փայլուն մատիտները կարելի է քսել նաև աչքի արտաքին անկյանը: Սակայն, պետք է զգույշ լինել, քանզի ներկի արտահոսքից աչքը կարող է գրգռվել: Ավելի դժվար է հեղուկ փայլն օգտագործել, սակայն եթե դուք հաճախ եք դիմահարդարվելիս կիրառում փայլը, ապա խնդիրներ չեն լինի վերևի կոպն ընդգծելու համար:
Պետք է հիշել մեկ կանոն ևս. եթե դուք արդեն օգտագործել եք փայլուն մատիտ, ուրեմն դեմքի մյուս մասերը պետք է առավել պարզ հարդարել: Անփայլ շրթունքները և շատ թույլ կարմրության այտերը կլրացնեն ձեր դիմահարդարումը:
Փայլով ընդգծված աչքերի պարագայում պետք է զերծ մնալ նաև շողշողուն ականջօղ կամ վզնոց կրելուց:

Աղբյուր՝ ladies.am


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 1440 | Ավելացրեց: Admin | Տեգեր: բազմազան խորհուրդներ կանանց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ