18:43
Ամենանհրաժեշտ իրերը աղջկա զգեստապահարանում
 

   

 
FashionYan-ը ներկայացրել է աղջկա զգեստապահարանի ամենանհրաժեշտ իրերի, այլ կերպ ասած՝ must have-ների մասին է, որոնք հաղթահարելով նորաձևության քմահաճությունները, հասել են մեր օրեր:
 
 
Եվ այսպես, յուրաքանչյուր աղջիկ, անկախ նորաձևության տենդենցներից, իր զգեստապահարում պետք է ունենա՝
 
1. Ջինսե տաբատ- ցանկալի է՝ 2 հատ: Դե, իհարկե, մեկը բաց՝ երկնագույնին մոտ երանգով, մյուսը՝ մուգ կապույտ գույնի:
 
2. Սև կտորից դասական տաբատ- 1 հատն էլ բավական է: Տաբատը պետք է լինի ոչ շատ նեղ, ինչպես նաև զերծ լինի տարատեսակ քարերից, նախշերից ու փայլերից:
 
3. Վերնաշապիկ- ցանկալի է սպիտակ գույնի և դասական լուծումներով. ոչ մի ավելորդ բան: Սպիտակին կարող են փոխարինել բաց վարդագույնն ու երկնագույնը:
 
 
4. Կիսաշրջազգեստ- շրջազգեստը ժամանակակից աղջկա պահարանի անբաժան մասն է: Բայց այստեղ խոսքը կրկին դասականի մասին է: Նեղ, միչև ծնկները կամ ծնկներից մի փոքր վերև կիսաշրջազգեստը պարզապես անփոխարինելի է հանկարծակի ծագած որևէ պաշտոնական միջոցառման համար:
 
5. Սպիտակ և սև բլուզներ- անկախ նրանից, թե քանի գույնի ու ձևի բլուզներ ունես, հասարակ, սպորտային ոճի սև ու սպիտակ բլուզները պարտադիր են:
 
6. ”Боксёрка”- եթե խոսք գնաց բլուզներից, չեմ կարող չնշել մի պրակտիկ ու միշտ ակտուալ տեսակի մասին՝ боксёрка: Ցանկալի է, որ այն լինի միատոն՝ առանց ավելորդ նախշերի:
 
 
7. Սև, բարձրակրունկ կոշիկ- այստեղ ընտրությունը քոնն է: Կախված է տվյալ շրջանում ակտուալ համարվող ձևից: Օրինակ, այս շրջանում նորաձև են սրաքիթ, նեղ կրունկներով կոշիկները:
 
8. Կեդեր- եթե անգամ բիզնես լեդի ես, ու քո ”առաքելությունն” իրականացնում ես մշտապես խիստ, դասական հագուստով, մի օր անպայման քեզ անկանկալ կերպով կհրավիրեն արշավի, իսկ դու չես իմանա, թե ինչ հագնել :)
 
9. Սև, մեծ պայուսակ- այսպիսի պայուսակը կարող ես համադրել բարձրակրունկների և կեդերի հետ:
 
 
10. Դասական կոստյում- վերջին շրջանում նման դասական կոստյումները նույնպես համադրելի են համարվում ջինսերի ու կեդերի հետ: Այնպես որ՝ կգտնես, թե ինչ հագնել հետը:
 
11. Փոքրիկ կլատչ- ձևի, գույնի ընտրությունը թողնում եմ քեզ: Կախված է, թե ինչ գույների զգեստներ են գերակշռում քո զգեստապահարանում:
 
12. Բալետկա- պրակտիկ է: Կարելի է համադրել և’ տաբատների, և’ շորտերի, և’ զգեստների հետ:
 
 
13. Սև կաշվից բաճկոն- եթե կոստյումը, գունային գամմայից կախված, ժամանակ առ ժամանակ կարող է իր ակտուալությունը կորցնել, ապա սև կաշին միշտ նորաձև է: Ու կրկին համադրելի՝ թե’ դասական, թե’ ազատ ոճի հետ:
 
14. Ժակետ- պարտադիր չէ, բայց ցանկալի է, քանի որ գործած ժակետները երբեք չեն կորցնում իրենց ակտուալությունը:
 
15. Շարֆ- որքան շատ ու բազմագույն, այնքան՝ լավ: Շարֆերը միշտ կարող հետաքրքիր ու ոճային տեսք հաղորդել ամենահասարակ բլուզին անգամ:

 

HD որակով դիտել այստեղ:


 

HD որակով դիտել այստեղ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 5566 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մոդա, բազմազան խորհուրդներ կանանց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ