18:32
Հանրահայտ Fashion-տերմինների նշանակությունը
 

   

FashionYan-ը գրում է՝
Հետևել նորաձևությանը, դեռ չի նշանակում ամեն ինչից տեղյակ լինել: Երբեմն մենք կարող ենք այնպիսի միջավայրում հայտնվել, որտեղ բոլորը խոսում են «նորաձևության լեզվով»:  Օտարահունչ բառեր, որոնք արտասանելն արդեն իսկ բարդ է, ուր մնաց թե՝ դրանց նշանակությունն իմանալ:

 

Հանրահայտ Fashion-տերմինների նշանակությունը

 

Նման տհաճ անակնկալներից քեզ զերծ պահելու համար կարող ես հիշել նորաձևության տերմինների այս փոքրիկ բառաշարքը, որի միջոցով կարող ես խոսել «նորաձևության լեզվով»:

Եվ այսպես`

Haute couture (Հոթ կուտյուր):  Նշանակում է բարձր նորաձևություն: Haute couture անունը կրող նորաձևության տները հագուստ են կարում մեկ օրինակով և հատուկ պատվերով: Haute couture անունը նորաձևության տները ստանում են միայն Փարիզում:  Համապատասխան սերտիֆիկատ ձեռք բերելու  համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ նորաձևության տունը ունենա 20-ից ոչ պակաս աշխատող և տարին 2 անգամ ներկայացնի 50-ից ոչ պակաս մոդելներից բաղկացած հավաքածու: 


Defile (Դեֆիլե): Դեֆիլե են կոչվում նորաձևության ցուցադրությունները, երբ մանեքենուհիները պոդիում են բարձրանում նոր հավաքածուի զգեստները ցուցադրելու համար: Սովորաբար, դա ուղեկցվում է երաժշտությամբ և տևում 20 րոպեից ոչ պակաս:

 

Trend (Թրենդ):  Որոշակի ժամանակահատվածում ակտուալ համարվող աքսեսուարները, հագուստ, որը հանդիպում է  միանգամից մի քանի խոշոր դիզայներների հավաքածուներում, կոչվում են թրենդ: Սովորաբար այս կամ այն իրի թրենդայնությունը տևում է 3-4 սեզոն:

 

Couturiere (Կուտուրյե): Բարձր կարգի դիզայներ, որը զբաղվում է Haute couture հագուստի մոդելավորմամբ:

Brand (Բրենդ): Բրենդը առևտրային նշան է (ապրանքանիշ), որն ունի որոշակի կարգավիճակ հասարակության շրջանում: Որպեսզի ապրանքանիշը համարվի բրենդ, պետք է օգտագործողների ամենաքիչը 20 տոկոսի հավանությանն արժանանա:

 

Vintage (Վինտաժ): Վինտաժային են հավարվում ավելի քան 20 տարվա կյանք ունեցող իրերը, որոնք պահպանել են իրենց տեսքը, համապատասխանում են իրենց ստեղծման ժամանակաշրջանի թրենդներին և ներկա ժամանակաշրջանի նորաձևության պահանջներին:

 

Lookbook (Լուքբուք): 

Oրիգինալ ու նորաձև հագուստի ֆոտոշարք` բաղկացած հայտնի դիզայներների առաջարկած հագուստներից: Երբեմն lookbook-ն օգտագործվում է որպես«պորտֆոլիո» բառի հոմանիշ:

 

Prêt-à-porter (Պրետապորտե): Բառացի թարգմանաբար նշանակում է պատրաստի հագուստ: Սա այն հագուստն է, որն արտադրվում է մեծ ծավալներով` զանգվածային սպառման համար:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 1200 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մոդա, բազմազան խորհուրդներ կանանց, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ