11:05
Յուրահատուկ աքսեսուարներ Տոնոյան քույրերի կողմից
 

   

 
Աքսեսուարները շատ արդիական են այսօրվա նորաձևության մեջ, և շատերս ենք սիրում դրանք:  Shoppingsite.am-ը ներկայացրել է Տոնոյան քույրերին, ովքեր զբաղվում են աքսեսուարների և զարդերի պատրաստմամբ: Աղջիկներից պահանջվում է ձեռքի մեծ վարպետություն, ջերմ սիրտ, նուրբ ճաշակ և անսահման համբերություն, ստեղծելու համար իսկապես առանձնահատուկ աքսեսուարներ: 
 
Այս յուրահատուկ զարդերը պատրաստվել են տարբեր հուլունքներից ու քարերից և ստեղծվել են օրերի մանրակրկիտ աշխատանքի արդյունքում: Ահա հետաքրքիր մի քանի օրինակ, որոնք կարող են շահեկանորեն ընդգծել ձեր անհատականությունը և շուք հաղորդել ձեր հագուստին: Դուք Տոնոյան քույրիկներին կարող եք պատվիրել ինչպես մեր ներկայացրած նմուշներից, այնպես էլ ձեր իսկ դիզայնով ու նախընտրած քարերով ցանկացած աքսեսուար և գեղեցիկ նվեր մատուցել ձեզ կամ ձեր հարազատներին: Պատվիրել կարող եք shoghik_tonoyan@mail.ru էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով`   (077)503 729 հեռախոսահամարով:
 
 
 
 
 
 
 
Նուրբ վզնոցը կարող է այլ «դերով» էլ հանդես գալ…
 
 
Այսպիսի ոսկեթև թիթեռնիկը կանացիության նուրբ երանգ կհաղորդի դասական տաբատի և բարձրակրունկ կոշիկների հետ համադրած  պարզ սև վերնաշապիկին:
 
 
Տեսեք, թե ինչպիսի նրբության և ինչպիսի բազմաթիվ հնարավորություններ տվող աշխատանք է ներկայացված: 
 
Այս գեղեցիկ աքսեսուարը կարող եք կրել թե որպես վզնոց (բազմաթիվ ձևերով), թե որպես գոտի, թե որպես թևազարդ և նույնիսկ որպես Ամանորյա սեղանի զարդարանք, մնացյալը թողնում ենք ձեր երևակայությանը:
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Աքսեսուարներ | Դիտումներ: 1721 | Ավելացրեց: Admin | Տեգեր: աքսեսուարներ, մոդա, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ